Դրամաշնորհային ծրագրեր

«ՓՈՔՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԸ ԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» ԾՐԱԳԻՐ

Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի և Բաց հասարակության ինստիտուտի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2003-2004 թվականներին:

Ծրագրի շրջանակներում Կենտրոնը`

  • հանրապետության մարզերում կազմակերպել և անց է կացրել սեմինարներ` փոքր բաժնետերերի, տեղական իշխանությունների, բիզնեսի և ԶԼՄ-երի ներկայացուցիչների մասնակցությամբ,
  • փոքր բաժնետերերին առնչվող հիմնախնդիրները լուսաբանել է մամուլում,
    հայտարարել է բաց դռների օր` փոքր բաժնետերերին իրենց իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն մատուցելու նպատակով:
  • Ծրագրի առանցքային ձեռքբերումն է փոքր բաժնետերերի շրջանակում օրենքի կիրառման նկատմամբ վստահության բարձրացումը, իրենց իրավունքների պաշտպանության հարցերում «միայնակ» չլինելը, ակնկալվելիք և փաստացի օժանդակությունը` խորհրդատվական, հասարակական հաստատությունների կողմից:

«ԲԱՆԿԻ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ/ԽՈՐՀՐԴԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՈՒՂԵՑՈՒՅՑ» ՁԵՌՆԱՐԿ

ԱՄՆ ՄԶԳ-ի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Կենտրոնը 2003 թվականին մշակել և հրատարակել է «Բանկի բաժնետերերի/խորհրդի անդամների ուղեցույց» ձեռնարկը, որը նպատակ է ունեցել`

  • իրազեկել Հայաստանի առևտրային բանկերի բաժնետերերին, խորհրդի և վերստուգող հանձնաժողովի անդամներին, գործադիր մարմնում ընդգրկված անձանց և հասարակության լայն շրջանակներին բաժնետիրական բանկի կառավարման համակարգի հիմնախնդիրների վերաբերյալ,
  • հանրամատչելի դարձնել բանկի բաժնետիրոջ կարգավիճակը և դրանից բխող իրավասությունների ու պարտականությունների շրջանակները,
  • բանկի բաժնետիրոջը իրազեկ դարձնել կորպորատիվ միջավայրում կարգավորիչ դեր ունեցող մարմինների իրավասությունների և պարտականությունների վերաբերյալ,
  • նպաստել բանկերում կորպորատիվ ներդրումների գրավչության աստիճանի բարձրացմանը,
  • խթանել բաժնետիրական բանկերում կորպորատիվ կառավարման կանոնակարգերի գործնական կիրառումը:

«ՎԵՆՉՈՒՐԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» ԾՐԱԳԻՐ

Եվրասիա Հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում Կենտրոնը 2004-2005 թվականներին իրականացրել է «Վենչուրային հիմնադրամների զարգացումը Հայաստանում» ծրագիրը: Ծրագիրը նպատակ է ունեցել Հայաստանում վենչուրային ֆոնդերի ձևավորման միջոցով խթանել օտարերկրյա ուղղակի ներդրումների հոսքը երկրի տնտեսություն, նպաստել ինովացիոն և ռիսկային գործարար ծրագրերի իրականացմանը և ձևավորել համապատասխան բիզնես միջավայր:

Ծրագրի շրջանակներում`

  • մշակվել և հրապարակվել է «Վենչուրային համակարգը Հայաստանում» ներդրումային հայեցակարգը,
  • մշակվել և ՀՀ Ազգային ժողով է ներկայացվել «Վենչուրային հիմնադրամների մասին» ՀՀ օրենքի նախագիծը և հարկային օրենսդրությանն առնչվող մի շարք օրինագծեր:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող Սոցիալական պաշտպանության ոլորտի կառավարման ծրագրի շրջանակներում աշխատանքային օրենսդրության կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակման նպատակով`Կենտրոնը մշակել և ներկայացրել է`

  • ՀՀ Աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների վերաբերյալ հայեցակարգային մոտեցումները,
  • «ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:

Փորձագիտական եզրակացություններ, ինչպես նաև կատարելագործմանն ուղղված առաջարկություններ է մշակել`

  • «Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ,
  • «Աշխատանքի պետական տեսչության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ,
  • «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ,
  • Հանրային ծառայողների վարձատրության ռազմավարության նախագծի վերաբերյալ,
  • «Քաղաքացիական աշխատողների վարձատրության մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

«Հետազոտել, բայց ինչպե՞ս: Հետաքննական աշխատանքը լրագրության մեջ»
Կենտրոնը Ֆրիդրիխ-Էբերտ-Հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի հետ համագործակցությամբ 2016 թվականի ապրիլի 1-7-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել է «Հետազոտել, բայց ինչպե՞ս: Հետաքննական աշխատանքը լրագրության մեջ» նախագիծը:

Նախագիծը նպատակ է հետապնդել բարելավել մասնակիցների լրագրողական հմտությունները՝ նրանց ուշադրությունը սևեռելով հասարակական խնդիրների լուծման հարցում լրագրողի ունեցած դերի վրա, զարգացնել լրագրողական հետաքննություն իրականացնելու, նյութ պատրաստելու, տարբեր, այդ թվում՝ սթրեսային իրավիճակում, հարցազրույց վարելու, լրագրության գործիքներից օգտվելու նրանց ունակությունները:

Event3.1
Նախագիծն իրականացվել է Երևան և Դիլիջան քաղաքներում՝ գերմանացի և տեղացի փորձագետների ներգրավվածությամբ: Բացի սեմինար-պարապունքներից, մասնակիցներին հնարավորություն է ընձեռվել լրագրողական հետաքննական ինքնուրույն աշխատանքի, որոնց արդյունքները հրապարակվել են հայաստանյան ԶԼՄ-երում: Նախագծին մասնակցել են ինչպես լրագրողական փորձառություն ունեցող անձինք, այնպես էլ Հայաստանի բուհերի ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողներ:

 

Event3.2