ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Կորպորատիվ կառավարման կենտրոնը և Տնօրենների Հայկական Ինստիտուտը ս/թ մայիսի 20-22-ը Երևանում (օրական 3 ժամ տևողությամբ), «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում անց են կացնելու «Կորպորատիվ քարտուղարը ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգում» մասնագիտացված սեմինարը, որի հիմնական նպատակն է ընկերությունների կորպորատիվ կառավարման մասնագետների մոտ զարգացնել կորպորատիվ կառավարման կառուցակարգերի ու կորպորատիվ քարտուղարի ինստիտուտի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ: