Սեմինարներ, գիտաժողովներ, կլոր սեղաններ

Կորպորատիվ կառավարման համակարգի տեսության, պրակտիկայի և իրավական խնդիրների հանրամատչելի լուսաբանումը Կենտրոնի կողմից գնահատվում է որպես կորպորատիվ կառավարման լավագույն փորձի առաջխաղացման կարևորագույն միջոցառում:

Կենտրոնը կազմակերպում և անց է կացնում սեմինարներ` խմբային, անհատական և կորպորատիվ ձևաչափով:

 

«Ռիսկերի կառավարումը և տնօրենների խորհուրդը» սեմինար
2012 թվականի հունիսի 8-9-ը Կենտրոնը Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ անցկացրեց «Ռիսկերի կառավարումը և տնօրենների խորհուրդը»սեմինարը, որը նվիրված էր ռիսկերի կառավարման ու վերահսկման գործընթացում ընկերությունների բարձրագույն ղեկավարության դերակատարմանը:

 

seminar1-1Սեմինարի ընթացքում քննարկվեցին կորպորատիվ կառավարման համակարգում ռիսկերի կառավարման և ղեկավարման հիմնախնդիրները, ռիսկերի ստանձնման առավելությունները, ռիսկերի դերակատարումը ընկերության արժեքի ավելացման գործընթացում: Սեմինարը վարեցին`

պրոֆեսոր ՕԼԻՎԻԵՐՈ ՌՈԳԻՆ (Oliviero Roggi), Ռիսկերի կառավարման միջազգային գիտաժողովի նախագահ,

դոկտոր ՄԱՔՍԻՆ ԳԱՐՎԻՆ (Maxine Garvey), ՄՖԿ-ի կորպորատիվ կառավարման գլխավոր մասնագետ,

ԿԻՐԻԼ ՆԵԺԿՈՎԸ (Kiril Nejkov), ՄՖԿ-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրի աշխատակից, միջազգային իրավունքի մագիստրոս:

Սեմինարի աշխատանքներին մասնակցեցին Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտները ներկայացնող ավելի քան 50 ընկերության ներկայացուցիչներ:

 

 «Կորպորատիվ քարտուղարը ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգում» մասնագիտացված սեմինար, 2013

Կորպորատիվ կառավարման ժամանակակից համակարգում կարևորվում է կորպորատիվ քարտուղարի դերակատարումը, որից մեծամասամբ կախված է տնօրենների խորհրդի գործունեության հաջողությունը:

 

seminar Հաշվի առնելով կորպորատիվ քարտուղարների զգալի դերակատարումը կորպորատիվ կառավարման պատշաճ համակարգի ձևավորման գործում` Կենտրոնը 2013 թվականի հունիսի 26-28-ը անցկացրեց «Կորպորատիվ քարտուղարը ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգում» մասնագիտացված սեմինարը, որը նպատակն էր հետապնդում ընկերությունների կորպորատիվ կառավարման մասնագետների մոտ զարգացնել կորպորատիվ կառավարման ու կորպորատիվ քարտուղարի ինստիտուտի վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ:

Սեմինարը վարեցին`

ՆԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆԸ, Կենտրոնի տնօրեն,

ԱՐԹՈՒՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի անդամ, «Էյ Էն Աուդիտ» ՓԲԸ-ի տնօրեն,

ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, Կենտրոնի գլխավոր իրավախորհրդատու:

Սեմինարի աշխատանքներին մասնակցեցին Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող ավելի քան 20 ընկերության ներկայացուցիչներ:

 

«Բաժնետերերի իրավունքները և դրանք պաշտպանելու կառուցակարգերը» սեմինար

Բաժնետիրական ընկերությունների գործունեության հաջողության գրավականը բաժնետերերի և ներդրողների վստահությունն է, ինչի ձևավորման համար նախապայման է հանդիսանում բաժնետերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության գործուն կառուցակարգերի առկայությունը:

IMG_0001 IMG_0002Որքան թափանցիկ և արդյունավետ են այդ կառուցակարգերը, այնքան բաժնետերերի համար կանխատեսելի և հասկանալի են ընկերության կառավարման մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունները, այնքան արդյունավետ է ընկերության կորպորատիվ կառավարման համակարգը, և շոշափելի են վերջինովս պայմանավորված առավելությունները:
Հաշվի առնելով բաժնետերերի իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը կորպորատիվ կառավարման պատշաճ համակարգի ձևավորման գործում` Կենտրոնը 2014 թվականի փետրվարի 24-28-ը անցկացրեց «Բաժնետերերի իրավունքները և դրանք պաշտպանելու կառուցակարգերը» սեմինարը, որի հիմնական նպատակն էր ընկերությունների կորպորատիվ կառավարման մասնագետների մոտ զարգացնել բաժնետերերի իրավունքների վերաբերյալ տեսական գիտելիքներ և գործնական հմտություններ:

 

«Ընտանեկան ընկերությունները Հայաստանում» կլոր սեղան

Ընտանեկան ընկերությունները Հայաստանի տնտեսական համակարգի կարևորագույն տարրն են, և նրանց հաջողությամբ կարելի է պայմանավորել երկրի տնտեսական անվտանգությունն ու կայունությունը: Հաշվի առնելով ընտանեկան ընկերությունների տնտեսական և սոցիալական դերակատարումը՝ Կենտրոնը 2014 թվականի հոկտեմբերի 10-ին «Էլիտ Պլազա» բիզնես կենտրոնում անցկացրեց «Ընտանեկան ընկերությունները Հայաստանում» թեմայով կլոր սեղան, որի աշխատանքներին մասնակցեցին մասնավոր, պետական և հասարակական հատվածների ավելի քան 20 ներկայացուցիչ:IMG_0015
Կլոր սեղանի ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին Կենտրոնի կողմից հայաստանյան ընտանեկան ընկերությունների շրջանում իրականացված ուսումնասիրության արդյունքները, ինչպես նաև ընտանեկան ընկերությունների կառավարման բարելավմանը միտված կորպորատիվ կառավարման պրակտիկայի վերլուծության և գնահատման կառուցակարգերը:
Ուսումնասիրության իրականացումը և կլոր սեղանի հրավիրումն աջակցվել է Համաշխարհային Բանկի խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի կողմից:

IMG_0013

 

«Կորպորատիվ քարտուղարը ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգում» մասնագիտացված սեմինար, 2015

Կենտրոնը 2015 թվականի մայիսի 20-22-ը անցկացրեց «Կորպորատիվ քարտուղարը ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգում» մասնագիտացված հերթական սեմինարը, որը նպատակ էր հետապնդում ընկերությունների կորպորատիվ կառավարման մասնագետների մոտ զարգացնել կորպորատիվ քարտուղարի գործունեության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ, ինչպես նաև իրազեկել նրանց կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումների վերաբերյալ:

IMG_0017

Սեմինարը վարեցին`
ՆԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆԸ, Կենտրոնի ղեկավար,
ԱԼԵՔՍԱՆԴՐ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԸ, Կենտրոնի գլխավոր իրավախորհրդատու:
Սեմինարի աշխատանքներին մասնակցեցին Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող շուրջ 20 ընկերության ներկայացուցիչներ:

 

«Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և ոչ ֆինանսական հաշվետվություններ. հաջողություն պատասխանատվության շնորհիվ» սեմինար

Կենտրոնը 2015 թվականի հունիսի 25-26-ը անց է կացրել «Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն և ոչ ֆինանսական հաշվետվություններ. հաջողություն պատասխանատվության շնորհիվ» սեմինարը:

IMG_0002

Սեմինարը նպատակ է հետապնդել զարգացնել մասնակիցների գիտելիքներն ու հմտությունները կորպորատիվ սոցիալական պատասխանատվության, դրա առավելությունների, կառավարման առանձնահատկությունների, ինչպես նաև ոչ ֆինանսական հաշվետվությունների մշակման վերաբերյալ:IMG_0017

Սեմինարը վարել է`

ՆԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆԸ, Կենտրոնի ղեկավար:

Սեմինարին մասնակցել են 22 ընկերության ներկայացուցիչներ:

 

«Կորպորատիվ էթիկա. հայաստանյան ընկերությունների առանձնահատկություններ» կլոր սեղան

2015 թվականի նոյեմբերի 10-ին կայացավ «Կորպորատիվ էթիկա. հայաստանյան ընկերությունների առանձնահատկություններ» կլոր սեղանը, որը կազմակերպվել էր  Կենտրոնի և Տնօրենների Հայկական Ինստիտուտի համատեղ ջանքերով:

Կլոր սեղանի ընթացքում ներկայացվեցին «Կորպորատիվ էթիկա. հայաստանյան ընկերությունների առանձնահատկություններ» հետազոտության արդյունքները,IMG_0003 ինչպես նաև ընկերությունների փորձառությունը կորպորատիվ էթիկայի հարցում, ժամանակակից միտումները, կորպորատիվ էթիկայի պատասխանատուների, այդ թվում՝ տնօրենների խորհրդի դերակատարումը էթիկական վարքագծի խթանման հարցում:

IMG_0016

Կլոր սեղանի զեկուցողներն էին՝

ՆԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆԸ, Կենտրոնի ղեկավար,

ԲՈՐԻՍ ՋԱՆՋԱԼԻԱՆ, Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի խորհրդատվական ծառայություններ, Կորպորատիվ կառավարման պատասխանատու:

 

«Կորպորատիվ քարտուղարը ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգում» սեմինար

Կենտրոնը 2015 թվականի նոյեմբերի 11-13-ը անց է կացրել «Կորպորատիվ քարտուղարը ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգում» սեմինարը ՔԱՐԴ խմբի կազմակերպությունների աշխատակիցների համար:

IMG_0027

Սեմինարը նպատակ է հետապնդել ՔԱՐԴ խմբի կազմակերպությունների աշխատակիցների մոտ զարգացնել կորպորատիվ քարտուղարի գործունեության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ, ինչպես նաև իրազեկել նրանց կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումների վերաբերյալ:

IMG_0024

Սեմինարը վարել են`

ՆԱՐԻՆԵ ՄԵԼԻՔՅԱՆԸ, Կենտրոնի ղեկավար,

ՄԻՍԱԿ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԸ, իրավախորհրդատու:

 

 

«G20/Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության Կորպորատիվ Կառավարման սկզբունքները. բարեփոխումների շարժառիթները և արդյունքները» կլոր սեղան

2016 թվականի փետրվարի 26-ին Կենտրոնի և Տնօրենների Հայկական Ինստիտուտի համատեղ ջանքերով հրավիրվեց «G20/Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության Կորպորատիվ Կառավարման սկզբունքները. բարեփոխումների շարժառիթները և արդյունքները» կլոր սեղանը:

event 1.1
Կլոր սեղանին զեկույցով հանդես եկավ Նարինե Մելիքյանը (Կենտրոնի ղեկավար), ով ներկայացրեց G20/Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության Կորպորատիվ Կառավարման սկզբունքների բովանդակային փոփոխությունները՝ համեմատելով դրանք Սկզբունքների նախորդ խմբագրության (2004թ.) հետ:
Կլոր սեղանին մասնակցել են 32 կազմակերպությունների շուրջ 60 ներկայացուցիչներ:

event1.2

 

«Կորպորատիվ քարտուղարը ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգում» սեմինար, 2016

2016 թվականի մարտի 22-24-ը Կենտրոնի և Տնօրենների Հայկական Ինստիտուտի համատեղ ջանքերով անցկացվեց «Կորպորատիվ քարտուղարը ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգում» հերթական սեմինարը, որը նպատակ է հետապնդում ընկերությունների կորպորատիվ կառավարման մասնագետների մոտ զարգացնել կորպորատիվ քարտուղարի գործունեության վերաբերյալ տեսական և գործնական գիտելիքներ, ինչպես նաև իրազեկել նրանց կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումների վերաբերյալ:
Սեմինարը վարեց Նարինե Մելիքյանը (Կենտրոնի ղեկավար):

Event 2.1Event2.2

 

«Կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներն ու մարտահրավերները Հայաստանի Հանրապետությունում» ֆորում

Հայաստանի ֆրանսիական համալսարան հիմնադրամի իրավաբանական ֆակուլտետը Սենգորի անվան ֆրանկոֆոնիայի միջազգային ամբիոնների ցանցի շրջանակներում ՀՀ կենտրոնական բանկի, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի, ԹիՔեյ Էքուիթի Փարթներս իրավաբանական և Կոնցեռն Դիալոգ փաստաբանական գրասենյակների հետ համագործակցությամբ 2016 թվականի ապրիլի 14-ին անցկացրեց «Կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներն ու մարտահրավերները Հայաստանի Հանրապետությունում» ֆորումը: Ֆորումի ընթացքում զեկույցներով հանդես եկան Թիերի Ֆավարիոն (Ֆրանսիայի Լիոն 3-րդ համալսարանի դոցենտ), Միսակ Բաբաջանյանը և Ալեքսանդր Խաչատուրյանը (ԹիՔեյ Էքուիթի Փարթներս իրավաբանական գրասենյակ), Նարինե Մելիքյանը (Կորպորատիվ Կառավարման Կենտրոն), Ահարոն Չիլինգարյանը (Տնօրենների Հայկական Ինստիտուտ) և Թահմինա Նուրովան (Միջազգային Ֆինանսական Կորպորացիա): Բանախոսներն իրենց զեկույցներում անդրադարձան բանկերում և ընտանեկան ընկերություններում կորպորատիվ կառավարման խնդիրներին, խորհրդի և դրա անկախ անդամների դերին, կորպորատիվ կառավարման համակարգում իրավաբանների և միջազգային ֆինանսական ինստիտուտների դերակատարմանը և այլ հիմնահարցերի:

Event 4.1

Ֆորումին մասնակցել են Հայաստանում Ֆրանսիական Համալսարանի, Ռուս-Հայկական (Սլավոնական) Համալսարանի, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոսներ և ուսանողներ, ինչպես նաև ՀՀ կենտրոնական բանկի, ՀՀ արդարադատության նախարարության, Երևանի վարչական շրջանների և մարզերի ընդհանուր իրավասության դատարանների, Հայաստանի բանկերի, վարկային կազմակերպությունների, ֆոնդերի կառավարիչների, իրավաբանական և փաստաբանական գրասենյակների, բաժնետիրական ընկերությունների ներկայացուցիչներ և մասնավոր անձինք:

Event4.2

 

«Փոքր և միջին ձեռնարկությունների աճի դժվարությունների կառավարում» դասընթաց

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի, Տնօրենների Հայկական Ինստիտուտի և Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (ՄՖԿ) համատեղ ջանքերով 2016 թվականի հունիսի 14-15-ը անցկացվեց «Փոքր և միջին ձեռնարկությունների աճի դժվարությունների կառավարում» դասընթացը:
Դասընթացի բովանդակությունը մշակվել է ՄՖԿ-ի մեթոդաբանության հիման վրա: Դասընթացը նպատակ էր հետապնդում բարձրացնել ՓՄՁ-երի իրազեկության մակարդակը կորպորատիվ կառավարման սկզբունքների և դրանց պրակտիկ կիրառման վերաբերյալ: Հիմնական խնդիրների թվում էին.
1) Բացատրել ՓՄՁ-երի ներկայացուցիչներին, թե ինչպես է կորպորատիվ կառավարումը աջակցում ՓՄՁ-երի մրցունակ զարգացմանն ու աճին,
2) Օգնել ՓՄՁ-երին գնահատել իրենց կառավարման համակարգը,
3) Պրակտիկ ուղեցույցերով և գործիքներով աջակցել ՓՄՁ-երին նախագծելու և նախաձեռնելու փոփոխություններ իրենց կառավարման գործընթացներում:
Դասընթացը նախատեսված էր ՓՄՁ-ի համար, որոնք սկսնակ չեն, համոզված են, որ ունեն աճի ներուժ և փնտրում են իրենց բիզնեսի կայունությունը, շարունակական աճն ու զարգացումն ապահովող միջոցներ:
Դասընթացին մասնակցել են շուրջ 20 կազմակերպության ներկայացուցիչ:
Դասընթացը վարել են Տնօրենների Հայկական Ինստիտուտի, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի փորձագետները և հրավիրված փորձագետ Ալեքսեյ Վոլինեցը (ՄՖԿ-ի Վաշինգտոնի գրասենյակ):

 IMG_0251IMG_0255

 

«Փոքր և միջին ձեռնարկությունների աճի դժվարությունների կառավարում» դասընթաց

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի և Տնօրենների Հայկական Ինստիտուտի համատեղ ջանքերով 2016 թվականի նոյեմբերի 23-24-ը անցկացվեց «Փոքր և միջին ձեռնարկությունների աճի դժվարությունների կառավարում» հերթական դասընթացը: Դասընթացի բովանդակությունը մշակվել է ՄՖԿ-ի մեթոդաբանության հիման վրա: Դասընթացը նպատակ էր հետապնդում բարձրացնել ՓՄՁ-երի իրազեկության մակարդակը կորպորատիվ կառավարման սկզբունքների և դրանց պրակտիկ կիրառման վերաբերյալ: Դասընթացը նախատեսված էր ՓՄՁ-ի համար, որոնք սկսնակ չեն, համոզված են, որ ունեն աճի ներուժ և փնտրում են իրենց բիզնեսի կայունությունը, շարունակական աճն ու զարգացումն ապահովող միջոցներ: Դասընթացը վարել են Տնօրենների Հայկական Ինստիտուտի, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի փորձագետները:

IMG_0009IMG_0002

 

«Կորպորատիվ կառավարումը պետական ընկերություններում» կլոր սեղան

2016 թվականի դեկտեմբերի 6-ին կայացավ «Կորպորատիվ կառավարումը պետականIMG_0007 ընկերություններում» կլոր սեղանը, որը կազմակերպվել էր Կենտրոնի և Տնօրենների Հայկական Ինստիտուտի համատեղ ջանքերով: Կլոր սեղանի ընթացքում ներկայացվեցին հայաստանյան պետական ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգի առանձնահատկությունները, Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության Պետական ընկերությունների կորպորատիվ կառավարման ուղեցույցի հիմնադրույթները, ինչպես նաև պետական ընկերություններում կորպորատիվ կառավարման համակարգի բարելավմանը միտված միջազգային պրակտիկայի դասերը:
Կլոր սեղանում զեկույցներով հանդես եկան Նարինե Մելիքյանը (Կորպորատիվ Կառավարման Կենտրոն) և Բորիս Ջանջալիան (Միջազգային Ֆինանսական Կորպորացիա):

 

Կորպորատիվ կառավարում. ներդրումներ վստահության միջոցով» համաժողով

2016 թվականի դեկտեմբերի 13-ին ԵԱՀԿ երևանյան գրասենյակը և Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը համատեղ անց են կացրել «Կորպորատիվ կառավարում. ներդրումներ վստահության միջոցով» համաժողովը։
Համաժողովին մասնակցել են ՀՀ պետական մարմինների, երկրում գործող միջազգային և տեղական կազմակերպությունների, մասնավոր հատվածի և զանգվածային լրատվամիջոցների ավելի քան 50 ներկայացուցիչներ:
Համաժողովին բացման խոսքով հանդես եկան ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական և բնապահպանական ծրագրի ղեկավար Մաթիաս Լիխթենբերգերը և Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի ղեկավար Նարինե Մելիքյանը:  
Համաժողովի պլենար նիստում ԱՊՀ երկրներում կորպորատիվ կառավարման կարգավորման վերջին միտումները ներկայացրեց Դելոյթ ԱՊՀ-ի կորպորատիվ կառավարման գծով տնօրեն Օլեգ Շվիրկովը: Պլենար նիստում պետական և մասնավոր հատվածը ներկայացնող զեկուցողները մանրամասնեցին Հայաստանի կորպորատիվ կառավարման ինստիտուցիոնալ միջավայրի խնդիրները:
Համաժողովում քննարկվեցին տնօրենների խորհրդի դերակատարմանը, ընտանեկան ընկերությունների կառավարման նրբություններին և սերնդափոխության պլանավորմանը, ընկերությունների էթիկական և հակակոռուպցիոն համապատասխանությանը, թափանցիկությանը և շահառուների հետ վստահելի հարաբերությունների ձևավորմանը վերաբերող հարցեր և այլ խնդիրներ:
Պետություն-մասնավոր հատված համագործակցության կառավարման հայաստանյան փորձը ներկայացրեցին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Տիգրան Խաչատրյանը և Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների միության փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
Կորպորատիվ կառավարման ոլորտում իրենց փորձառությամբ կիսվեցին «Քարդ ԱգրոԿրեդիտ», «Սեֆ Ինտերնեյշնլ» վարկային կազմակերպությունները, «Արփա-Սևան», «Լիկվոր», «Ալֆա-Ֆարմ բաժնետիրական ընկերությունները, «ԲԻ-ԷՍ-ՍԻ» Բիզնեսի Աջակցման Կենտրոնը: Համաժողովի աշխատանքներին ակտիվ մասնակցություն են ունեցել Ամերիաբանկը, Տնօրենների Հայկական Ինստիտուտը, ՀՀ Վարկային Կազմակերպությունների Միությունը, Ներքին աուդիտորների ինստիտուտ-Հայաստանը, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա», «Պարադիգմա Արմենիա», «ԷՅ-ԷՆ ԱՈՒԴԻՏ», «ԹիՔեյ ընդ Փարթներս» ընկերությունները:

IMG_0029 IMG_0015

 

«Բաժնետիրոջ իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը» սեմինար

2017 թվականի մարտի 21-23-ը Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը և Տնօրենների Հայկական Ինստիտուտը անց են կացրել «Բաժնետիրոջ իրավունքները և դրանց պաշտպանության կառուցակարգերը» սեմինարը:
Սեմինարի ընթացքում ներկայացվել է բաժնետերերի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության անհրաժեշտությունը՝ որպես ընկերությունների հաջող գործունեության և ներդրողների վստահության ամրապնդման գրավական: Սեմինարի մասնակիցների համար մանրամասնվել են բաժնետերերի հիմնարար իրավունքները, դրանց իրագործման ու պաշտպանության կառուցակարգերը: Անդրադարձ է կատարվել նաև բաժնետերերի պարտականություններին:
Սեմինարը վարել է Նարինե Մելիքյանը:

1

 

«Կորպորատիվ կառավարումը որպես ընկերությունների երկարաժամկետ զարգացման ուղի» սեմինար Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների համար

2017 թվականի մարտի 28-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը և Տնօրենների Հայկական Ինստիտուտը Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների համար համատեղ անց են կացրել «Կորպորատիվ կառավարումը որպես ընկերությունների երկարաժամկետ զարգացման ուղի» սեմինարը:
Սեմինարի ընթացքում ուսանողներին ներկայացվել են կորպորատիվ կառավարման դերն ու նշանակությունը ընկերությունների և տնտեսության երկարաժամկետ զարգացման հարցում, կորպորատիվ կառավարման արժեքային հենասյունները և հիմնարար սկզբունքները, պարզաբանվել են կորպորատիվ կառավարման արդյունավետ համակարգի հիմնական բնութագրիչները և կորպորատիվ կառավարման ժամանակակից հիմնական միտումները:
Սեմինարը վարել է Նարինե Մելիքյանը:

 2.22.1

 

«Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» սեմինար
Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ավագ կուրսի ուսանողների համար

2017 թվականի ապրիլի 13-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը և Տնօրենների Հայկական Ինստիտուտը Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ավագ կուրսի ուսանողների համար համատեղ անց են կացրել «Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» սեմինարը:
Ուսանողների համար պարզաբանվել է կորպորատիվ քարտուղարի դերը կորպորատիվ կառավարման համակարգում՝ նրանց ուշադրությունը հատուկ գրավելով հետևյալ հարցերի վրա. ինչ էվոլյուցիա է ապրել «կորպորատիվ քարտուղար» ինստիտուտը, ինչ առաքելություն ունի կորպորատիվ քարտուղարը ընկերությունների կառավարման համակարգում, ինչ գործառույթներ է նա իրականացնում, ինչ կարողություններով, հմտություններով և անձնային որակներով պետք է օժտված լինի կորպորատիվ քարտուղարը:
Սեմինարը վարել է Նարինե Մելիքյանը:

3.2 3.1

 

«Տնօրենների խորհուրդ. կորպորատիվ առաջնորդում» սեմինար

2017 թվականի ապրիլի 25-27-ը Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը և Տնօրենների Հայկական Ինստիտուտը համատեղ անց են կացրել «Տնօրենների խորհուրդ. կորպորատիվ առաջնորդում» սեմինարը:
Սեմինարի ընթացքում դիտարկվել են տնօրենների խորհրդի դերը կորպորատիվ կառավարման համակարգում, տնօրենների խորհրդի և դրա անդամների պարտականությունները, ներկայացվել են տնօրենների խորհրդի արդյունավետության վրա ազդող գործոնները (կազմ, կառուցվածք, գործունեության պլանավորում, կազմակերպում): Անդրադարձ է կատարվել տնօրենների խորհրդի գործունեության գնահատմանը, տնօրենների խորհրդի անդամների ուսուցումների պրակտիկայի խրախուսմանը:
Սեմինարը վարել է Նարինե Մելիքյանը:

4

 

«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները եվ կորպորատիվ կառավարման միջավայրը հայաստանում» կլոր սեղան

2017 թվականի մայիսի 5-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը և Տնօրենների Հայկական Ինստիտուտը անց են կացրել «G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները և կորպորատիվ կառավարման միջավայրը Հայաստանում» կլոր սեղան-քննարկում։

Միջոցառմանը մասնակցեցին ՀՀ պետական մարմինների, միջազգային և տեղական կազմակերպությունների, մասնավոր շահագրգիռ հատվածի և զանգվածային լրատվամիջոցների  ներկայացուցիչներ:

Կլոր սեղանի բացման խոսքով հանդես եկավ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի ղեկավար Նարինե Մելիքյանը: Նա կարևորեց կորպորատիվ կառավարման միջազգային սկզբունքների լուսաբանման և հետևողական ներդրման անհրաժեշտությունը երկրի տնտեսական համակարգի զարգացման և դրա նկատմամբ հանրության վստահության ամրապնդման հարցում: Բանախոսը  նշեց, որ հենց այդ դրդապատճառով է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը Տնտեսական Համագործակցության և Զարգացման Կազմակերպության հետ ունեցած համաձայնագրի շրջանակներում թարգմանել և տպագրել 2015 թվականին վերանայված G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները:

Կենտրոնի ղեկավարը հիմնական գծերով ներկայացրեց G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները, ինչպես նաև դրանց վերանայմանը հաջորդած զարգացումները:

Զեկույցով հանդես եկավ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Դավիթ Անանյանը, ով կարևորելով արտաքին աուդիտի դերը կորպորատիվ թափանցիկության հարցում՝ ներկայացրեց այս ոլորտում առկա միտումները և զարգացումները Հայաստանում: 

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակից Դավիթ Աղաջանյանն իր զեկույցում անդրադարձավ պետական ընկերություններում կորպորատիվ կառավարման սկզբունքների ներդրման հայաստանյան փորձին, հիմնական խնդիրներին ու անելիքներին:

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սարոյանը ներկայացրեց ֆոնդային բորսայի աջակցող դերակատարումը կորպորատիվ կառավարման արդյունավետ միջավայրի ձևավորման գործում:

Կլոր սեղանը եզրափակեց Տնօրենների Հայկական Ինստիտուտի խորհրդի նախագահ Ահարոն Չիլինգարյանը, ով մանրամասնելով տնօրենների ինստիտուտի դերը կորպորատիվ կառավարման լավագույն գործելաոճի արմատավորման հարցում՝ ներկայացրեց Տնօրենների Հայկական Ինստիտուտը, դրա ձևավորման շարժառիթները, առաքելությունը, ինչպես նաև  առկա ձեռքբերումներն ու մարտահրավերները:

5.1 5.2