«ՓՈՔՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԸ ԵՎ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ» ԾՐԱԳԻՐ

Ծրագիրն իրականացվել է Համաշխարհային բանկի և Բաց հասարակության ինստիտուտի կողմից հայտարարված դրամաշնորհային ծրագրի շրջանակներում 2003-2004 թվականներին:

Ծրագրի շրջանակներում Կենտրոնը`
հանրապետության մարզերում կազմակերպել և անց է կացրել սեմինարներ` փոքր բաժնետերերի, տեղական իշխանությունների, բիզնեսի և ԶԼՄ-երի ներկայացուցիչների մասնակցությամբ,
փոքր բաժնետերերին առնչվող հիմնախնդիրները լուսաբանել է մամուլում,
հայտարարել է բաց դռների օր` փոքր բաժնետերերին իրենց իրավունքների վերաբերյալ խորհրդատվություն մատուցելու նպատակով:

Ծրագրի առանցքային ձեռքբերումն է փոքր բաժնետերերի շրջանակում օրենքի կիրառման նկատմամբ վստահության բարձրացումը, իրենց իրավունքների պաշտպանության հարցերում «միայնակ» չլինելը, ակնկալվելիք և փաստացի օժանդակությունը` խորհրդատվական, հասարակական հաստատությունների կողմից: