The Corporate Governance Center presented the results of the “Is the transition to “stakeholder capitalism” in the Armenian business environment possible?” expert survey

Արմինֆո.Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն օգոստոսի 13-ին կազմակերպել էր Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպումը: Ակումբի առաքելությունն է բարեվարքության մշակույթի առաջխաղացմամբ բարելավել Հայաստանի գործարար միջավայրը:

Հանդիպումը նվիրված էր Կենտրոնի կողմից իրականացված «Հնարավո՞ր է արդյոք «շահակիցների կապիտալիզմին» անցումը Հայաստանի գործարար միջավայրում» փորձագիտական հարցման արդյունքների քննարկմանը, ինչպես նաև Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանի հեղինակած «12 հարցուպատասխան գործարար էթիկայի մասին» գրքույկի ներկայացմանը:

Հարկ է նշել, որ վերջին տարիներին «շահակիցների կապիտալիզմ» եզրույթը կիրառվում է մի շարք նշանակություններով` որպես կառավարման ոլորտի թեժ թեմա, նորաձև արտահայտություն, կառավարման առաջնորդող սկզբունք, բարձր գաղափար, քաղաքական փոփոխությունների տեսլական կամ բոլորը միասին:

Ըստ Կենտրոնի`«շահակիցների կապիտալիզմն» ընկերությունների նպատակասլաց կառավարումն է` ի օգուտ ոչ միայն բաժնետերերի, այլև այլ շահակիցների` դրդելով ընկերություններին հանրային նշանակության նպատակների սահմանմանը, գործելու բարձր էթիկական չափորոշիչների շրջանակներում, կորպորատիվ որոշումները կայացնելիս ընկալելու շահակիցների (աշխատակիցներ, հաճախորդներ, գործընկերներ, տեղական համայնք և այլն) սպասումները և նախապայմաններ ձևավորելու կայուն զարգացման համար:

«Հնարավո՞ր է արդյոք «շահակիցների կապիտալիզմին» անցումը Հայաստանի գործարար միջավայրում» հարցի պատասխանը ստանալու համար Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը նախաձեռնել է համանուն հետազոտությունը, որն իրականացվել է փորձագիտական հարցման միջոցով: Փորձագետների ընտրանքը ձևավորվել է «ձնագնդի մեթոդով»: Հարցմանը մասնակցել է 50 փորձագետ:

Հարցումն անցկացվել է 2021թ. փետրվար-մարտ ամիսներին: Հարցումը նպատակ է հետապնդել`

  • բացահայտել Հայաստանում «շահակիցների կապիտալիզմի» էության ընկալումը,
  • դիտարկել հայաստանյան գործարար միջավայրում «շահակիցների կապիտալիզմին» անցման հնարավորությունները և դրա վրա ազդող գործոնները,
  • պարզել հայաստանյան գործարար միջավայրում «շահակիցների կապիտալիզմին» անցման հիմնական եղանակները:

Հետազոտության հիմնական արդյունքների ամփոփագիրը

Հարցվածները գրեթե միաձայնորեն (96%) համաձայնվել են Համաշխարային տնտեսական ֆորումի մանիֆեստի հիմնադրույթի հետ, ըստ որի` ընկերություններն ավելին են, քան հարստություն գեներացնող տնտեսական միավոր լինելը, և դրանց կատարողականը գնահատվում է ոչ միայն բաժնետերերին վճարվող շահույթով, այլև սոցիալական, բնապահպանական և պատշաճ կառավարման նպատակներին հասնելու նրանց կարողությամբ: Հարցված փորձագետների 3/4-ից ավելին համոզված է, որ ընկերությունների դերի նման վերագնահատումը կարող է նպաստել դրանց կողմից երկարաժամկետ արժեքի ձևավորմանը:

Միաժամանակ հարցվածները գտնում են, որ Հայաստանի կորպորատիվ կառավարման ներկայիս համակարգը կողմնորոշված է առավելապես դեպի հսկող բաժնետերերը: Առաջիկա երեք տարիների ընթացքում համակարգային փոփոխությունների` «շահակիցների կապիտալիզմին» անցման իրատեսականությանը հավատում է հարցվածների միայն 38%-ը, գրեթե նույնքան էլ (34%) փորձագետներ դրսևորել են վատատեսական տրամադրություններ և անցումը համարել ոչ իրատեսական: Դրա հետ մեկտեղ փորձագետների գերակշիռ մեծամասնությունը (88%) կարևորում է այդ անցումը գործարար միջավայրի բարելավման և կայուն զարգացման տեսանկյունից:

Հարցվածների կեսից ավելին որպես «շահակիցների կապիտալիզմին» անցումը խթանող գործոն նշել է ընկերությունների կողմից սեփական մոտեցումների վերագնահատումը` կորպորատիվ կառավարման/ESG-ի պատշաճ հանձնառություն ստանձնելու միջոցով: Հարցված փորձագետների կեսը նման հիմնարար փոփոխությունների առաջնորդի դերում տեսնում է տնօրենների խորհրդին, իսկ 26%-ը`  հսկող բաժնետերերին: Հարկ է նշել, որ չնայած փորձագետները որպես հիմնական պատասխանատու նշել են խորհրդին, սակայն հաշվի առնելով Հայաստանի կորպորատիվ կառավարման առանձնահատկությունները` իրական պատասխանատուի դերում անհրաժեշտ է տեսնել հսկող բաժնետերերին, քանի որ վերջիններս հայաստանյան ընկերություններում վերահսկում են ցանկացած գործընթաց, այդ թվում` խորհրդի սերնդափոխության պլանավորումը ևս: Ուստի, մնում է հուսալ, որ «շահակիցների կապիտալիզմին» հսկող բաժնետերերը կմոտենան ոչ թե պարզապես որպես խոսքերի կամ մարքեթինգային հնարքի, այլ կըմբռնեն նաև սեփական աշխարհընկալման փոփոխության անհրաժեշտությունը:

Որպես «շահակիցների կապիտալիզմին» անցման հնարավոր եղանակներ փորձագետներն առանձնացրել են ընկերությունների կողմից սեփական շահակիցների ճանաչումը (քարտեզագրումը) և կորպորատիվ թափանցիկության բարձրացումը` շահակիցների հետ հաղորդակցությունն ապահովելու նպատակով: Փորձագետների 38%-ը որպես անցումը խրախուսող եղանակ դիտարկել է բիզնեսի բարեվարքության հավաքական այնպիսի նախաձեռնություններին մասնակցությունը, ինչպիսին, օրինակ, Հայաստանում ձևավորված Բիզնեսի բարեվարքության ակումբն է:

https://finport.am/full_news.php?id=44533&lang=1

Share with friends and colleagues:

Narine Melikyan: “Glass ceiling” stereotype makes companies prisoners of “vicious circle of incompetence”
Main outcomes of the “Armenia: Empowering the Private Sector to Support Democratic Transition” project and further activities

Related items

Menu

I have noticed a mistake in the text!

This piece of the text will be sent to the site editors: