Բիզնեսի բարեվարքության ակումբի անդամների տարեկան հարցում

Հարգելի՛ գործընկեր,

Ինչպես Ձեզ հայտնի է, ընթացիկ տարվա փետրվարից Հայաստանում իր գործունեությունն է սկսել Բիզնեսի բարեվարքության ակումբը (այսուհետ` Ակումբ), որն առաջնորդում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը (այսուհետ` Կենտրոն):

Ակումբի առաքելությունն է բարեվարքության մշակույթի առաջխաղացմամբ բարելավել Հայաստանի գործարար միջավայրը, նպաստել դրա թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, բարձրացնել վստահությունը երկրի տնտեսական համակարգի նկատմամբ, աջակցել տնտեսություն երկարաժամկետ, համբերատար ու կառուցողական ներդրումների ներգրավմանը և խթանել տնտեսական զարգացումը:

Ակումբի ընթացիկ տարվա գործունեությունը գնահատելու, ինչպես նաև հաջորդ տարվա անելիքները բացահայտելու նպատակով` Կենտրոնը նախատեսել է այս հարցումը:

Երախտապարտ կլինենք, եթե 8-10 րոպե ժամանակ հատկացնեք և լրացնեք ներկայացվող հարցաթերթը:

Ձեր կարծիքն ու մոտեցումները շատ կարևոր են Ակումբի գործունեությունը բարելավելու ու դրա դերը Հայաստանի գործարար միջավայրում ամրապնդելու համար:

Հարցման արդյունքները նախատեսում ենք ներկայացնել Ակումբի հերթական հանդիպման ժամանակ:

Menu

I have noticed a mistake in the text!

This piece of the text will be sent to the site editors: