Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողով Հայաստանում−2023
Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողով Հայաստանում−2023
Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողով Հայաստանում−2023
Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողով Հայաստանում−2023

Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողով Հայաստանում−2023

Համագործակցություն հանուն կայուն կորպորատիվ կառավարման

Համաժողովը նպատակ է հետապնդում դառնալ բաց ու կառուցողական քննարկումների հարթակ գործարար աշխարհի, քաղաքականություն մշակողների, ակադեմիական և քաղաքացիական հասարակության ինստիտուտների, միջազգային փորձագիտական համայնքի միջև` կայուն կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումների հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները ընկալելու, միմյանցից դասեր քաղելու և Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի զարգացման հիմնական ուղղությունները նախանշելու համար:

Կայուն կորպորատիվ կառավարումը հնարավորություն է տալիս ընկերություններին գործելու տնտեսական, սոցիալական, շրջակա միջավայրի պահպանության ավելի լայն համատեքստում, կենտրոնանալու ոչ թե կարճաժամկետ, այլ երկարաժամկետ արժեքի ստեղծման վրա, արդյունավետ կառավարելու կենսակայունությամբ պայմանավորված ռիսկերն ու խուսափելու կորպորատիվ ձախողումներից, ըմբռնելու, որ ընկերությունների երկարաժամկետ կենսունակությունը օգուտների աղբյուր է թե բաժնետերերի, թե այլ շահակիցների և կարևոր նախապայման վստահելի ու բարենպաստ գործարար միջավայրի համար:
Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողով Հայաստանում−2023

Առաջին օր — հունիսի 29

«Մեգերյան կարպետ»

Երևան, Մադոյան փող., 9 շենք

Հունիսի 29, օրակարգ

  • Հյուրասիրություն համաժողովի մասնակիցներին, ոչ պաշտոնական հաղորդակցություն
  • Ինտերակտիվ նստաշրջան. Երկխոսություն Հայաստանի տնտեսական զարգացման մոդելի վերաբերյալ
  • «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման ծրագրի շրջանավարտներին հավաստագրերի հանձնման արարողություն
  • Շրջայց «Մեգերյան կարպետ» թանգարանում, ոչ պաշտոնական հաղորդակցություն
Մուտքը հրավիրատոմսերով:
Կորպորատիվ կառավարման տարեկան համաժողով Հայաստանում−2023

Երկրորդ օր — հունիսի 30

«Double Tree by Hilton» հյուրանոց

 Երևան, Գրիգոր Լուսավորչի փող., 4/2

Հունիսի 30, օրակարգ

Մանրամասները տեսնելու համար սեղմեք կամ հպեք ժամանակին

Գրանցում մասնակցության համար

Գրանցման վերջնաժամկետն է 25.06.2023

Որտե՞ղ և ինչպե՞ս անցկացնել ժամանակը:

Երևանն իդեալական վայր է կարճ, սակայն հարուստ ճանապարհորդության համար: Այն հնամենի է, միաժամանակ` ժամանակակից, հայտնի՝ տաղանդաշատ արհեստավորների յուրօրինակ գործերով, երիտասարդ դիզայներների նորաձևության սրահներով, զարդերի հարուստ ընտրանիով, համեղ ուտեստներով, որակյալ սուրճով, նորաոճ ակումբներով և, իհարկե, ջազով՝ լեգենդար երաժիշտների կատարմամբ: Երևանը հյուրընկալ է և մտերմիկ:

 Համաժողովի ամփոփում

Համաժողովի մոդերատորի և նստաշրջանների մոդերատորների ու կազմակերպիչների ամփոփիչ ելույթներ/լուսանկարում

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.