Կորպորատիվ քարտուղարը

Կորպորատիվ քարտուղարների ակադեմիա

Ակադեմիայի նպատակն է զարգացնել կորպորատիվ քարտուղարների մասնագիտական կարողությունները և ամրապնդել նրանց դերը տնօրենների խորհուրդների արդյունավետ գործունեության, կորպորատիվ կառավարման համակարգերի բարելավման և կազմակերպություններում պատշաճ կառավարման մշակույթի ձևավորման գործում։

Ակադեմիայի անցկացման պայմանները

Վերապատրաստման հիմնական հասցեատերերն են՝

  • գործող կորպորատիվ քարտուղարները, ովքեր ցանկանում են արդիականացնել իրենց գիտելիքները կորպորատիվ կառավարման ժամանակակից հիմնախնդիրների ու գործիքակազմի վերաբերյալ,
  • բիզնեսի սեփականատերերը, ովքեր նպատակ ունեն իրենց կազմակերպություններում ներդնել կորպորատիվ քարտուղարի գործառույթը,
  • պետական իրավասու այն մարմինների աշխատակիցները, որոնք առաքելություն ունեն խթանել կորպորատիվ կառավարման միջավայրի զարգացումը Հայաստանում,
  • կորպորատիվ կառավարման այլ պատասխանատուներ (ներքին աուդիտորներ, ռիսկերի կառավարման, համապատասխանության պատասխանատուներ, բիզնես խորհրդատուներ և այլք),
  • կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք, որոնք իրենց մասնագիտական զարգացումը տեսնում են կորպորատիվ քարտուղարի կարգավիճակում։

Ակադեմիայի մասնակիցը պետք է ունենա՝

  • Բարձրագույն կրթությունպարտադիր է
  • LinkedIn սոցիալական ցանցում հասանելի օգտահաշիվպարտադիր է
  • Մասնագիտական աշխատանքային փորձառությունցանկալի է
  1. Հայտադիմումը ներկայացվում է Կենտրոնի կողմից հայտարարված ժամկետներում՝ վերջինիս համացանցային էջի միջոցով։
  2. Հայտադիմումում ներկայացվում են մասնակցության հետաքրքրվածության հիմնավորումը և ձեռք բերված գիտելիքները գործնականում կիրառելու մոտեցումները: Հետաքրքրվածության նամակի լեզուն հայերենն է։

Վերջնաժամկետից հետո ստացված հայտադիմումները չեն դիտարկվում։

Նարինե ՄԵԼԻՔՅԱՆ
Նարինե ՄԵԼԻՔՅԱՆԿորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն
Սուրեն ԳՈՄՑՅԱՆ
Սուրեն ԳՈՄՑՅԱՆԼոնդոնի տնտեսագիտական դպրոցի դոցենտ
Լորա ՄԱՔՆԻԼ
Լորա ՄԱՔՆԻԼJD Sports Fashion ընկերության կորպորատիվ քարտուղարի տեղակալ
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ«ՍԻՎԻՏՏԱ ԷՅԷՄ» ընկերության փորձագետ գործընկեր
Ազատ ՄԱՆՈՒԿՅԱՆ
Ազատ ՄԱՆՈՒԿՅԱՆ«Գրանթ Թորնթոն Հայաստան» ընկերության գործընկեր, խորհրդատու
Հասմիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հասմիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ«Սենթեր ֆոր Սըսթեյնըբիլիթի Րիֆորմս» ընկերության տնօրեն
Գագիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Գագիկ ԳՐԻԳՈՐՅԱՆ«ՋիՓի Մենեջմենթ Ըդվայզերի» ընկերության կառավարիչ գործընկեր
  1. Մասնակիցները գնահատվում են երեք բաղադրիչներով՝ հաճախումներ, ընթացիկ առաջադրանքների կատարում և եզրափակիչ թեստային քննություն։
  2. Ակադեմիան եզրափակվում է թեստային քննությամբ։
  3. Քննությանը մասնակցելու հնարավորություն ունեն միայն այն անձինք, որոնք կատարել են ընթացիկ առաջադրանքները և ակտիվորեն մասնակցել են Ակադեմիայի միջոցառումների առնվազն 60 տոկոսին։
  4. Քննությունն անցկացվում է միայն առկա եղանակով՝ ըստ հայտարարված ժամանակացույցի։
  5. Թեստային հարցերը մշակվում են Ակադեմիայի ուսումնական նյութերի հիման վրա՝ բազմակի ընտրության ձևաչափով։
  6. Հարցերի առնվազն 70 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակցին շնորհվում է Ակադեմիան հաջողությամբ ավարտելու մասին հավաստագիր։
  7. Նվազագույն շեմը չհավաքած մասնակցին տրվում է Ակադեմիային մասնակցելու մասին հավաստագիր կամ թեստը վերահանձնելու հնարավորություն։
  8. Թեստի վերահանձնումը հնարավոր է միայն մեկ անգամ։

Ստուգեք հնարավոր արդյունքը

Դուք ստանում եք Ակադեմիան հաջողությամբ ավարտելու հավաստագիր։

Ակադեմիան անցկացվում է դասավանդման հեռավար (հիմնականում) և առկա եղանակների համադրմամբ՝ ըստ հայտարարված ժամանակացույցի։

Ակադեմիայի մասնակիցները պարտավոր են՝

  • ապահովել Կենտրոն ներկայացվող տվյալների և տեղեկությունների արժանահավատությունը,
  • ակտիվորեն մասնակցել Ակադեմիայի շրջանակներում կազմակերպվող միջոցառումներին՝ անկախ դրանց հրավիրման եղանակից,
  • ժամանակին հաճախել Ակադեմիայի միջոցառումներին՝ հետևելով հայտարարված ժամանակացույցին,
  • հեռավար միջոցառումների ընթացքում տեսախցիկը պահել ակտիվ վիճակում, խոսափողը միացնել միայն դասընթացավարի կամ մասնակիցների հետ հաղորդակցվելիս,
  • արձագանքել և հաղորդակցվել Կենտրոնի պատասխանատուների հետ ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր եղանակով։

Անձինք, որոնք չեն մասնակցել Ակադեմիայի միջոցառումների 40 և ավելի տոկոսին, չեն թույլատրվում թեստային քննությանը և չեն ստանում որևէ հավաստագիր։

Կենտրոնը պարտավոր է՝

  • Ակադեմիան կազմակերպել և անցկացնել՝ ըստ հայտարարված ծրագրի և ժամանակացույցի,
  • Ակադեմիայի ծրագրի, ժամանակացույցի, անցկացման եղանակի հնարավոր փոփոխությունների մասին ծանուցել մասնակիցներին առնվազն 7 աշխատանքային օր առաջ,
  • հաշվառել Ակադեմիայի մասնակիցների հաճախումները,
  • մասնակիցներին ժամանակին տրամադրել Ակադեմիայի ուսումնական նյութերը,
  • սույն կարգով նախատեսված սահմանափակումները կիրառելու դեպքում ներկայացնել հիմնավոր փաստարկներ։

Մասնակցությունն Ակադեմիային ԱՆՎՃԱՐ է։

Ակադեմիան կազմակերպվում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում` ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով։

Հայտերի ընդունումը բաց էՎերջնաժամկետ՝ 23 նոյեմբերի 2026թ․
ԴԻՄԵԼ

Արխիվացված ծրագիր

Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում առանցքային անձ է, որի առաքելությունն է խթանել ընկերության կառավարման արդյունավետության բարձրացումը։

Կորպորատիվ քարտուղարը միաժամանակ կրում է մի քանի «գլխարկ»։ Մեկ նա խորհրդատու է, մեկ իր ջանքերն ուղղում է ընկերության իրավական համապատասխանության պահպանմանը, մեկ այլ դեպքում վերահսկում է ընդհանուր ժողովի և տնօրենների խորհրդի որոշումների իրագործումը, ապահովում կորպորատիվ թափանցիկությունը և կորպորատիվ փաստաթղթերի պահպանումն ու հասցեատերերին դրանց տրամադրումը։

«Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» ձեռնարկ

Կորպորատիվ քարտուղարի դերերի բազմազանությունն ու կորպորատիվ կառավարման համակարգում նրա տեղն ու անհրաժեշտությունն ըմբռնելու նպատակով՝ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ներկայացնում է «Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» ձեռնարկը։

Բացել ձեռնարկը

«Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» դասընթաց

  • 12 ժամ
  • Մասնակցության հավաստագիր

Դասընթացը նպատակ է հետապնդում կորպորատիվ կառավարման մասնագետների կամ կազմակերպությունների կառավարման համակարգում ընդգրկված անձանց մոտ զարգացնել տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ կորպորատիվ կառավարման կառուցակարգերի ու կորպորատիվ քարտուղարի դերակատարման մասին։

Դասընթացին կարող են մասնակցել կազմակերպությունների կորպորատիվ քարտուղարներ, տնօրենների խորհրդի քարտուղարներ, կորպորատիվ կառավարման մասնագետներ, խորհրդի անդամներ, ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցներ, համապատասխանության և ռիսկերի կառավարման պատասխանատուներ։

Դասընթացի կառուցվածքը

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.