Հայաստանում ձևավորվել է Բիզնեսի բարեվարքության ակումբ

Հայաստանում ձևավորվել է Բիզնեսի բարեվարքության ակումբ

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ձևավորել է Բիզնեսի բարեվարքության ակումբ (Ակումբ), որը գործարար բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության խթանմանը միտված առաջին գործարար հավաքական նախաձեռնությունն է Հայաստանում:

Բարեվարքության հավաքական գործողությունները գործուն միջոց են գործարարների համատեղ և համակարգված ջանքերով առողջացնելու ու բարելավելու գործարար միջավայրը:

Ակումբը ձևավորվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, www.cipe.org) դրամաշնորհով իրականացվող «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում և հայաստանյան գործարար համայնքի ներկայացուցիչներին միավորում է կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների շուրջ:

Հաշվի առնելով, որ կորպորատիվ կառավարման պատշաճ համակարգը նպաստում է թափանցիկության, վստահության, բարեվարքության և հաշվետվողականության միջավայրի ձևավորմանը, աջակցում տնտեսություն երկարաժամկետ, համբերատար ու կառուցողական ներդրումների ներգրավմանը, նպաստում է գործարար հատվածի կենսունակությանը և խթանում տնտեսական աճը՝ դրան առնչվող հիմնահարցերն այսօր, ավելի քան երբևէ Հայաստանում ունեն արդիական նշանակություն:

Ակումբին անդամակցելը գործարար համայնքի ներկայացուցիչներին հնարավորություն կտա իրենց ներդրումն ունենալ Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի բարելավման հարցում, ինչպես նաև առաջարկել կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների լուծումներ։ Գործարար համայնքի մասնակից-ներկայացուցիչները հնարավորություն կունենան շփվելու միջազգային փորձագետների և պետական իրավասու մարմինների ներկայացուցիչների հետ։ Նրանք կստանան մասնագիտական աջակցություն բարելավելու սեփական կառավարման համակարգը և նպաստելու, որ լավ կառավարման գործելաոճը դառնա Հայաստանում գործարարությամբ զբաղվելու «խաղի կանոն»:

Ակումբի հարթակը բաց է ցանկացած կազմակերպության համար, որը խոսքով և գործով հարգում է բարեվարքության ստանդարտներն ու պատրաստ է դառնալ դրանց ջատագովը:

Ակումբի բոլոր հնարավոր մասնակիցները` մինչ դրան միանալը, պետք է ստորագրեն Հակակոռուպցիոն հռչակագիր, որին ներկայումս միացել են ավելի քան 50 ընկերություններ` հավաստելով, որ այն Հայաստանում բիզնեսի բարեվարքության խթանմանը միտված իրենց գործունեության կարևոր բաղադրիչն է:

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը պատրաստ է այս նախաձեռնությունում ներդնել իր մասնագիտական կարողություններն ու ներուժը, գործարար կապերն ու հնարավորությունները, ինչպես նաև համակարգել նախաձեռնության գործունեությունը:

Ակումբին միանալու համար խնդրում ենք կապ հաստատել Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հետ` զանգահարելով հետևյալ հեռախոսահամարով` +374 99 444442 կամ գրելով էլեկտրոնային փոստի հետևյալ հասցեներին` corpgov@corpgov.am:

https://www.1in.am/2911197.html

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ:

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.