Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն անցկացրել է «Կանայք տնօրենների խորհրդում» վիրտուալ սեմինար

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը մարտի 26-ին կազմակերպել է «Կանայք տնօրենների խորհրդում» վիրտուալ սեմինարը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ տնօրենների խորհրդում բազմազանությունը դիտարկվում է որպես լավ գործարար պրակտիկա, այն հնարավորություն է տալիս տնօրենների խորհրդում խթանել բազմակարծությունը, այլախոհությունը և դրանց արդյունքում ընդունել հիմնավորված, հավասարակշռված, կշռադատված որոշումներ:

«Տնօրենների խորհրդում բազմազանության ապահովման հարցում իրենց ուրույն դերակատարումն ունեն կանայք, սակայն կանանց ներկայացվածությունը խորհուրդներում բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:

Ինչպե՞ս է ազդում խորհրդում կանանց ներկայացվածությունը բիզնեսի կատարողականի, կառավարման համակարգի, սոցիալական կերպարի, ինչպես նաև հասարակության վրա, խթանու՞մ են արդյոք օրենսդրական և «փափուկ» քվոտաները խորհուրդներում կանանց ներկայացվածությունը, կորպորատիվ որոշումների վրա իրապես ազդելու համար պե՞տք է արդյոք, որ կանայք խորհրդում կազմեն կրիտիկական զանգված, ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինեն կանայք խորհուրդներում կորպորատիվ որոշումների վրա ազդելու համար, ինչպե՞ս նախապատրաստել խորհրդի կին անդամների:

Այս և մի շարք այլ հարցերի պատասխանեցին «Կանայք տնօրենների խորհրդում» վիրտուալ սեմինարի բանախոսներ և միջազգային փորձագետներ Փայվի Յօկինենը, Սյուզան Սթենսոնը, Հագեն Շվայնիցը:

Սեմինարին մասնակցել է շուրջ 150 անձ, որոնք ներկայացնում էին ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի տարբեր երկրներ (Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Սինգապուր, Հնդկաստան և այլն):

«Կանայք տնօրենների խորհրդում» վիրտուալ սեմինարը կազմակերպվել է «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի (www.corpgov.am, www.businessintegrityclub.corpgov.am) կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, www.cipe.org) դրամաշնորհով:

https://armenpress.am/arm/news/1047279.html

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ:

«Կանայք Տնօրենների Խորհրդում» վիրտուալ սեմինար

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.