Երևանում տեղի կունենա կորպորատիվ կառավարման հարցերին նվիրված առաջին միջազգային համաժողովը “Բարեվարքություն, վստահություն, ներդրումներ” կարգախոսով

Արմինֆո. Հայաստանի գործարարության պատմության մեջ առաջին անգամ մայիսի 21-ին Երևանում տեղի կունենա կորպորատիվ կառավարման համակարգի ձևավորման հարցերին նվիրված “Կորպորատիվ կառավարման արդի միտումները. Միջազգային փորձը և հայ իրականությունը” միջազգային խորհրդաժողովը՝ “Բարեվարքություն, վստահություն, ներդրումներ” կարգախոսի ներքո:

Համաժողովի աշխատանքներին կմասնակցեն երկրի Էկոնոմիկայի նախարարության և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները: Որպես հիմնական բանախոսներ հանդես կգան արտերկրից հրավիրված հյուրերը՝ ի դեմս PricewaterhouseCoopers ընկերության շվեյցարական գրասենյակի տնօրեն (Director at PwC Switzerland, leading the Sustainable Finance and Strategic Regulatory practice) Անտոնիուս Կումբարակիսի (Antonios Koumbarakis), Միջազգային ֆինանսական կորպորացիայի կորպորատիվ կառավարման մասնագետ (Corporate Governance Officer, responsible for the activities of the ECA ESG Program of IFC) Բորիս Ջանջալիայի (Boris Janjalia), Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի ղեկավար (Senior Program Officer, Europe & Eurasia, Center for International Private Enterprise (CIPE)) Եկատերինա Լիսովայի (Ekaterina (Katya) Lysova), ընկերության պրակտիկայի ղեկավար Էրիկ Սալմոն և գործընկերներ (Practice Leader of the Global Board Practice at Eric Salmon & Partners, The International Leadership and Governance Advisory Firm) Հագեն Շվայնիցի (Hagen Schweinitz), սերբական Telenor Serbia (Communications Advisor to CEO at Telenor Serbia) ընկերության հաղորդակցությունների գծով խորհրդական Սանդրա Սթայների (Sandra Stajner), “Ուկրէկսիմբանկի” անկախ տնօրեն (independent non-executive director of Ukreximbank) Դիմիտրի Չիչլոյի (Dimitri Chichlo) և ուրիշների:

Հայկական ընկերություններում կորպորատիվ կառավարման համակարգի ձևավորման հայկական պրակտիկայի խնդիրների իրենց տեսլականը և փորձը կներկայացնեն “Ամերիաբանկի” տնօրենների խորհրդի անկախ անդամ Տիգրան Դավթյանը, ՀՀ Կենտրոնական բանկի ՏՏ տնօրեն, կորպորատիվ ծառայությունների տնօրինության տեղակալ Կոմիտաս Ստեփանյանը, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հոգաբարձուների խորհրդի ղեկավար և տնօրեն Տիգրան Կարապետյանը և Նարինե Մելիքյանը:

Որպես համաժողովի կազմակերպիչներ հանդես են եկել Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) հետ համատեղ:

Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ հարցազրույցում հաղորդել է Նարինե Մելիքյանը, ցավոք, հայկական ընկերություններում կորպորատիվ կառավարման գործարար մշակույթը բավականին թույլ է զարգացած և, որպես կանոն, ձևական բնույթ է կրում: Որպես կանոն, տնօրենների խորհրդի անկախ անդամներն այսպես թե այնպես փոխկապակցված են ընկերությունների բաժնետերերի հետ, ինչը հնարավորություն չի տալիս անկախ տնօրենների ինստիտուտին կատարել ընկերությունների ռազմավարական զարգացման, աուդիտորական վերահսկողության, շուկայական, գործառնական և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման գծով իրենց անմիջական պարտականությունները: Նույնիսկ երկրի լավ զարգացած բանկային համակարգում, ինչպես կարծում է մասնագետը, կորպորատիվ կառավարման համակարգն անկատար է, և դրա կիրառման արդյունավետությունը նկատելի է միայն երկրի առաջին խոշորագույն բանկերում՝ ակտիվների չափով: Գոյություն ունեն նաև ՀՀ ԿԲ-ի կողմից ընդունված դրույթներ, որոնք ոչ մի կերպ չեն համապատասխանում կորպորատիվ կառավարման սկզբունքներին. երբ պրոֆեսիոնալը կարող է լինել միանգամից մի քանի բանկերի տնօրենների խորհրդի անդամ (8 և, նույնիսկ, 9 բանկերի — խմբ.), ինչը, անշուշտ, շահերի բախում է ստեղծում և չի նպաստում այդ ինստիտուտի զարգացմանը՝ այստեղ էլ նրան հաղորդելով ձևական բնույթ: Մելիքյանի կարծիքով, բավարար չէ նաև կանանց ներկայացվածությունն ընկերությունների և բանկերի տնօրենների խորհրդում:

Միևնույն ժամանակ, ինչպես կարծում է AmRating վարկանշային գործակալության ղեկավար Էմանուիլ Մկրտչյանը, Հայաստանում անկախ տնօրենների ինստիտուտի և, ընդհանրապես, կորպորատիվ կառավարման համակարգի կայացման բարդությունները ֆուդամենտալ բնույթ ունեն, կապված այնպիսի հանգամանքների հետ, ինչպիսիք են երկրում ընտանեկան, այդ թվում՝ խոշոր, բիզնեսի ձևի գերիշխանությունը, որը 90-ական թվականների անգրագետ սեփականաշնորհման հետևանք է, ինչի արդյունքում ընթացել է մեկ ձեռքում ընկերությունների համախմբման գործընթաց, երկրում լիարժեք հրապարակային ընկերությունների բացակայությունը: Այս ամենը չի նպաստում Հայաստանում ժամանակակից բիզնես-մշակույթի այս սկզբունքային կարևոր ինստիտուտի կայացմանը և դրա ձևավորման համար նորմալ խթաններ չի ստեղծում: Այս առումով Մկրտչյանը պաշտպանում է կորպորատիվ կառավարման հայ մասնագետների այն կարծիքը, որ ինստիտուտի զարգացման դրայվեր պետք է դառնա պետությունը, որը տարբեր խթաններ ստեղծի այն ընկերությունների համար, որոնք իրենց առջև նման խնդիր են դնում՝ լավ հասկանալով այդ ինստիտուտի դերը ռիսկերի կառավարման և տնտեսական արդիականացման համակարգում:

https://finport.am/full_news.php?id=44081&lang=1

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ:

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.