Բիզնեսի բարեվարքության ակումբ. արդյո՞ք դուք կարող եք համալրել մեր շարքերը. «Թարմ ուղեղով»` Լուիզա Այվազյանի և Նարինե Մելիքյանի հետ

Բիզնեսի կորպորատիվ կառավարումը Հայաստանում նոր ձևավորվող մշակույթ է։ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն այժմ մեր երկրում զբաղվում է տվյալ ոլորտի հիմնախնդիրներով։ Առաքելությունը՝ միջազգային լավագույն փորձը, ճանաչված սկզբունքները հասցնել Հայաստան։ Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը նշում է՝ իրենց նպատակը նախևառաջ հասարակությանը իրազեկելն է, խորհրդատվություն տրամադրելը։ Սրա հետ մեկտեղ գործում է նաև Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոն (CIPE)-ը, որը գործում է ԱՄՆ առևտրի կենտրոնի հովանու ներքո։ Լուիզա Այվազյանը կառույցի Հայաստանյան ներկայացուցիչն է։ Նա ընդգծում է՝ կառույցը նպաստում է ժողովրդավարության տարածմանը, սակայն մասնավոր հատվածի միջոցով։ Երկու բիզնեսաշխարհի ներկայացուցիչ ընկերություններ այժմ համատեղ սկսել են նոր նախաձեռնություն՝ Բիզնեսի բարեվարքության ակումբ։ Այդ մասին նրանք պատմում են «Թարմ ուղեղով» հաղորդման այս թողարկմանը։

https://lratvakan.am/details/29783/am/

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ:

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.