Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) հետ համագործակցությունը շարունակվում է

2020 թվականի հոկտեմբերին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը համագործակցության նոր համաձայնագիր է ստորագրել Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի հետ: Համագործակցության շրջանակը IFC-ի` Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ներդրումները խթանելու նպատակով բնապահպանական, սոցիալական և կառավարման հարցերը ինտեգրելու ծրագիրն է:

Ծրագիրը նպատակ է հետապնդում բարձրացնել բնապահպանական, սոցիալական և կառավարման (ESG) չափորոշիչների դերակատարումը մասնավոր հատվածի գործունեության արդյունքների բարելավման, կայուն զարգացման և ներդրումների ներգրավման խնդիրներում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են ESG չափորոշիչների և կորպորատիվ կառավարման առաջադեմ պրակտիկայի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում, կարողությունների զարգացում, ջատագովություն և այլ միջոցառումներ:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Բիզնեսի բարեվարքության ակումբի առաջին հանդիպումը

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.