Ուղեցույց զարգացող շուկաների ընկերությունների համար

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը թարգմանել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի հեղինակած «Էթիկական վարքագծի և գործարար բարեվարքության ամրապնդում. զարգացող շուկաների ընկերությունների համար» ուղեցույցը:

Այս ուղեցույցը նպատակ ունի օգնելու զարգացող շուկաների ընկերություններին երեք հիմնական ուղղություններով`

  • համոզել ընկերության ղեկավարներին, որ էթիկական վարքագծի արդյունքում ընկերությունը` իր ոչ էթիկական, «սովորական գործարարության» պրակտիկան շարունակող մրցակիցների համեմատ, չի հայտնվի ոչ շահեկան իրավիճակում:
  • Ընկերությունում գործարար բարեվարքության համախոհներին զինել գործարար բարեվարքության ծրագրի իրագործման լավագույն ուղենիշներով:
  • Գործնական առաջարկություններ ներկայացնել ընկերության հետաքրքրված ղեկավարներին, ովքեր դեռ գտնվում են գործարար բարեվարքության վերաբերյալ իրենց մոտեցման վաղ կամ հետազոտման փուլում: Ուղեցույցը նախանշում է սկզբունքներ, որոնց կարելի է մոտենալ տարբեր կերպ՝ ընկերության ղեկավարներին թույլ տալով հաշվի առնել իրենց ընկերություններին ներհատուկ ռիսկերը և մարտահրավերները:

Ուղեցույցը հասանելի է այստեղ։

 

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Բիզնեսի բարեվարքության ակումբի առաջին հանդիպումը
ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի նախագիծ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.