«Ինչպե՞ս գործարար հարաբերություններում պայքարել կոռուպցիայի դեմ. գործնական օրինակների քննարկում» սեմինար

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հրավիրում է մասնակցելու «Ինչպե՞ս գործարար հարաբերություններում պայքարել կոռուպցիայի դեմ. գործնական օրինակների քննարկում» սեմինարին:

Վերնագիրն իսկ հուշում է, որ սեմինարի ընթացքում քննարկվելու են միայն կոռուպցիոն ռիսկեր բովանդակող իրավիճակային գործնական օրինակներ: Դրանց լուծումները փնտրվելու են Էթիկական վարքագծի և գործարար բարեվարքության ամրապնդում. զարգացող շուկաների ընկերությունների համար ուղեցույցում:

Սեմինարի լեզուն հայերենն է:

Սեմինարն անվճար է, կազմակերպվում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (www.cipe.org) «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածը` ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Բիզնեսի բարեվարքության ակումբը կազմակերպում է հերթական քննարկումը
«Կանայք Տնօրենների Խորհրդում» վիրտուալ սեմինար

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.