«Կանայք Տնօրենների Խորհրդում» վիրտուալ սեմինար

Կանանց ներկայացվածությունն ընկերությունների կառավարման համակարգում միջազգային կտրվածքով պահպանում է իր տեղը կորպորատիվ կառավարման առաջնահերթ խնդիրների շարքում: Չնայած խորհուրդներում կանանց ներկայացվածության տեսանելի և շոշափելի առավելություններին` կանայք դժվարությամբ են հաղթահարում այդ ուղին:

Ընկերությունների տնօրենների խորհրդում կանանց ներկայացվածության հարցն արդիական է նաև Հայաստանում: Այդ նպատակով Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի նախաձեռնությամբ ս.թ. մարտի 26-ին տեղի ունեցավ «ԿԱՆԱՅՔ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ» վիրտուալ սեմինարը: Սեմինարին որպես բանախոսներ հրավիրվել էին միջազգային փորձագետներ Եվրոպացի կանայք խորհուրդներում կազմակերպության նախագահ Փայվի Յոկինենը և  Անկախ աուդիտ ընկերության գործընկեր Սյուզան Սթենսոնը: Սեմինարի մոդերատորն էր Eric Salmon & Partners իտալա-ֆրանսիական ընկերության գործընկեր Հագեն Շվայնիցը:

Փորձագետներին հաջողվեց իրենց ելույթներով և հարցուպատասխանի միջոցով ներկայացնել  խորհուրդներում գենդերային բազմազանության առավելությունները, հատկապես` դրա ազդեցությունը բիզնեսի կատարողականի, մրցակցային առավելությունների, կառավարման համակարգի վրա: Նրանք ներկայացրին օրենսդրական և «փափուկ» քվոտաների նշանակությունը ընկերությունների խորհուրդներում կանանց առաջընթացը ապահովելու հարցում, ինչպես նաև նախանշեցին ուղիներ խորհրդի կին անդամների նախապատրաստելու համար:

Սեմինարն անցավ բաց ու անկաշկանդ քննարկումների մթնոլորտում: Սեմինարին մասնակցեցին աշխարհի տարբեր երկրների (ԱՄՆ, Ֆրանսիա, Գերմանիա, Շվեյցարիա, ԱՄԷ, Ֆինլանդիա, Մեծ Բրիտանիա, Լյուքսեմբուրգ, Վրաստան, Բելգիա) ներկայացուցիչներ:

«ԿԱՆԱՅՔ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ» վիրտուալ սեմինարը կազմակերպվել է «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) դրամաշնորհով:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

22 հարցուպատասխան տնօրենների խորհրդի մասին

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.