Հայաստանի բանկերի միության և Բիզնեսի բարեվարքության ակումբի հանդիպում

Հունիսի 4-ին կայացավ Հայաստանի բանկերի միության և Բիզնեսի բարեվարքության ակումբի համատեղ հանդիպումը: Հանդիպման ընթացքում Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը կիսվեց մոտեցումներով, թե բանկերի հետ փոխհարաբերություններում ինչ հնարավորություններ կարող են ընձեռնվել  էթիկական սկզբունքներով գործող հաճախորդ-գործընկերներին, այդ թվում` ՓՄՁ-ներին: Նա նշեց, որ այս տարվա ապրիլին Հայաստանի բանկերի միությունը հաստատել է Բանկային գործարար վարվելակերպի կանոնագիրքը, որը վարվելակերպի հիմնարար չափորոշիչներ է սահմանում միության անդամների համար: Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը և վերլուծաբան Նելլի Այվազյանը հանգամանորեն ներկայացրեցին Կանոնագիրքը: Կանոնագրքի իրավակիրարկման առանձնահատկությունները բացահայտվեցին նաև հարցուպատասխանի միջոցով:

Բիզնեսի բարեվարքության ակումբի անունից հանդես եկավ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը, ով ներկայացրեց ՓՄՁ-ներում կորպորատիվ կառավարման առանձնահատկությունները և բարեվարքության մշակույթի աստիճանաբար և հետևողաբար ներդրման հնարավորությունները` ընդգծելով այդ գործընթացում գործարար համայնքի հավաքական նախաձեռնությունների դերակատարումը, ինչպիսին հանդիսանում է Բիզնեսի բարեվարքության ակումբը:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Հայաստան. կանայք տնօրենների խորհրդում
Հագեն Շվայնիցի առաջին վարպետության դասն առաջնորդության խնդիրների վերաբերյալ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.