Տնօրենների խորհրդի նիստի խաղարկում «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման շրջանակում

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ս.թ. հունիսի 24-ին «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման շրջանակում անցկացրեց «Տնօրենների խորհրդի նիստի խաղարկում» խմբային աշխատանքը։

Խմբային այս աշխատանքի միջոցով մասնակիցները հնարավորություն ունեցան կիրառել և հիմնավորել վերապատրաստման ընթացքում ստացած իրենց գիտելիքները: Խմբային աշխատանքն անցավ բաց ու անմիջական քննարկումների մթնոլորտում և արժանացավ մասնակիցների բարձր գնահատականին:

Այս միջոցառումը հիանալի առիթ էր վերապատրաստման մասնակիցների միմյանց հետ հաղորդակցվելու և «Կանայք տնօրենների խորհրդում» հայաստանյան ցանցի ձևավորմանը նախապատրաստվելու համար:

«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստումը իրականացնում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) կողմից աջակցվող «Հայաստան. կանայք տնօրենների խորհրդում» ծրագրի շրջանակում:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Հագեն Շվայնիցի առաջին վարպետության դասն առաջնորդության խնդիրների վերաբերյալ
Կառավարում և առաջնորդություն

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.