Հավաստագրեր «Կանայք տնօրենների խորհրդում» դասընթացն ավարտած կանանց

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ս.թ. հուլիսի 27-ին հավաստագրեր շնորհեց «Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստումն անցած 31 կանանց:

Վերապատրաստումն անցկացվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, www.cipe.org) աջակցությամբ իրականացվող «Հայաստան. կանայք տնօրենների խորհրդում» ծրագրի շրջանակներում: Սա Հայաստանում իր նախադեպը չունեցող ծրագիր է, որի նպատակն է խթանել հայաստանյան ընկերությունների տնօրենների խորհրդում կին անդամների ներկայացվածությունը և տնտեսական որոշումների կայացման գործընթացում կանանց ներգրավվածությունը:

Վերապատրաստման բովանդակությունը մշակվել է` հաշվի առնելով կորպորատիվ կառավարման և տնօրենների խորհրդի գործունեության միջազգային միտումները: Որպես վերապատրաստման դասընթացավարներ ընտրվել են տեղական և միջազգային հայտնի փորձագետներ:

Վերապատրաստումից բացի, Ծրագրի կարևոր բաղադրիչներից է նաև փորձագիտական հարցումը, որի արդյունքները ևս ներկայացվեցին հուլիսի 27-ին հրավիրված միջոցառմանը:

Հարցումը նպատակ է հետապնդել պարզել հայաստանյան ընկերությունների տնօրենների խորհրդում կանանց ներկայացվածության վերաբերյալ հիմնական ընկալումները և խոչընդոտները, խթանման հնարավոր մոտեցումներն ու եղանակները, ինչպես նաև պետական խրախուսման և աջակցության մեխանիզմները: Հարցմանը մասնակցել է 52 փորձագետ:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Կառավարում և առաջնորդություն
Մտադրությունների նոր հուշագիր

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.