10 հարցուպատասխան ESG-ի մասին

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ներկայացնում է «10 հարցուպատասխան ESG-ի մասին» գրքույկը:

Շրջակա միջավայրի պաշտպանության, սոցիալական արդարության և անվտանգության ու պատշաճ կառավարման հարցերը (ESG) դառնում են ժամանակակից ընկերությունների կորպորատիվ իրականության անբաժանելի մասը: Հեռատես ընկերությունները դրանք ինտեգրում են իրենց երկարաժամկետ ռազմավարությանը` ինչպես սեփական, այնպես էլ իրենց շահակիցների կայուն զարգացումն ապահովելու համար:

​Գրքույկում հարցուպատասխանի ձևաչափով ներկայացվում են ESG-ի էությունն ու բաղադրիչները, հիմնական դրդապատճառներն ու շարժիչ ուժերը, խորհրդի դերակատարումը ESG չափորոշիչների որդեգրման, ինչպես նաև դրանց թափանցիկությունն ապահովելու հարցերում:

Գրքույկը կաջակցի ընկերություններին ESG հանձնառության ստանձնման ու դրա իրագործման գործընթացներում:

Գրքույկը նախատեսված է բաժնետերերի, խորհրդի և գործադիր մարմնի անդամների, կորպորատիվ քարտուղարների, համապատասխանության պատասխանատուների, ներքին աուդիտորների և ընկերության լավ կառավարման համար պատասխանատու այլ անձանց համար:

Գրքույկը մշակել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը:

Գրքույկը հասանելի է հայերեն լեզվով:

Бюллетень #2

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Հնարավո՞ր է արդյոք «շահակիցների կապիտալիզմին» անցումը Հայաստանի գործարար միջավայրում
«Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի արդյունքները

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.