«Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի արդյունքները

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հաջողությամբ ավարտեց «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագիրը:

Ծրագիրը նպատակ էր հետապնդում բարելավել հայաստանյան գործարար համայնքի կողմից էթիկական և հակակոռուպցիոն համապատասխանության ստանդարտների ընկալումն ու ուժեղացնել աջակցությունն այս հարցում:

Ծրագրի կարևորագույն վերջնարդյունքն է Բիզնեսի բարեվարքության ակումբը:

​Ծրագրի բոլոր վերջնարդյունքներն ամփոփելու և շահակիցների կարծիքը լսելու նպատակով Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ս.թ. օգոստոսի 27-ին հրավիրել էր Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպում: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից ձևավորված նոր ռեսուրսները` «Հակակոռուպցիոն համապատասխանություն» էլեկտրոնային դասընթացը, «10 հարցուպատասխան ESG-ի մասին» գրքույկը և Բիզնեսի բարեվարքության ակումբի լրատուի 2-րդ թողարկումը:

Ակումբի անդամներից բացի, հանդիպմանը մասնակցում էին պետական մարմինների, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Կանայք տնօրենների խորհրդում» ծրագրի մասնակից կանայք:

Հանդիպման պրեզենտացիոն նյութը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

10 հարցուպատասխան ESG-ի մասին
Խորհուրդներ Հեդվիջ Նույենսից

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.