Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հոկտեմբերի 21-ին ավարտեց «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» եռօրյա դասընթացը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթանում են Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի հիմնական բաղադրիչներին` բարեվարքության հանձնառության ստանձնման կարգին, ռիսկերի գնահատմանն ու կառավարմանը, քաղաքականությունների և ընթացակարգերի մշակման, ներդրման ու կառավարման կառուցակարգերին, համապատասխանության գործառույթի ներդրման առանձնահատկություններին, աշխատակիցներին ու գործընկերներին կրթելու, ուսուցանելու և նրանց հետ հաղորդակցվելու ու մոտիվացնելու կարգին, ազդարարման կառուցակարգերի ներդրման ու ծրագրի կանոնավոր բարելավման մոտեցումներին:

Դասընթացի վերջին օրը նվիրվում է էթիկական և կոռուպցիոն ռիսկեր բովանդակող իրավիճակային օրինակների քննարկմանը: Խմբային քննարկումների միջոցով դասընթացի մասնակիցները հնարավորություն են ունենում դասընթացի ընթացքում ստացած գիտելիքների հիման վրա տալ և հիմնավորել խնդրահարույց իրավիճակների լուծման սեփական տարբերակները:

Դասընթացի թեմայի ընտրությունը, դրա բովանդակությունն ու ներկայացումն արժանացել են մասնակիցների բարձր գնահատականին:

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը նախատեսում է կրկին անցկացնել «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» եռօրյա դասընթացը և խորհուրդ է տալիս իր շահակիցներին հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ սեփական գիտելիքները ստուգել` Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից մշակված էլեկտրոնային դասընթացի միջոցով:

«Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը» դասընթացը կազմակերպվել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի  «Եվրասիա. ձևավորել բարենպաստ պայմաններ կառուցողական կապիտալի համար, 2-րդ փուլ»  ծրագրի շրջանակներում:

312642266_1192784424641305_5183733727112277772_n
312625623_1511905482659825_5946160536221867531_n
312582594_1298970790853795_1490235115056162363_n
312564373_877844686958202_8243171688482520396_n
312521524_504091411614221_2428894751963774192_n
312489860_1059903131372423_8430775214524129744_n

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների և լրացումների ամփոփ ներկայացում Բիզնեսի բարեվարքության ակումբում
«Հայաստան. կառուցողական կապիտալի նախադրյալների ամրապնդումը որպես զարգացման հնարավորություն» կլոր սեղան

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.