Կորպորատիվ կառավարումը ՓՄՁ-ներում

Աշխարհում ամրապնդվում են կորպորատիվ կառավարման գործիքների կիրառման միտումները ՓՄՁ-ներում ևս: Դրանց գրագետ կիրառումը կարող է դառնալ ՓՄՁ-ների կենսունակության և աճի գրավական:

ՓՄՁ-ներում կորպորատիվ կառավարման պատշաճ համակարգի ներդրումը բարձրացնում է դրանց ներդրումային գրավչությունը, բարձր որակավորում ունեցող անձնակազմի ներգրավման, գործընկերների հետ փոխշահավետ ու երկարաժամկետ հարաբերություններ հաստատելու հնարավորությունները:

Այն ստիպում է ՓՄՁ-ներին կենտրոնանալ հետևյալ կարևորագույն խնդիրների վրա.

  1. Ռազմավարական զարգացում. երկարաժամկետ ռազմավարության որդեգրում, ներդրումային որոշումների ընդունում, սերնդափոխության պլանավորում.
  2. Վերահսկման միջավայր. ռազմավարական նպատակների իրագործման վերահսկման մեխանիզմների և հաշվետվողականության համակարգի ձևավորում.
  3. Շահակիցների հետ բարենպաստ հարաբերությունների ձևավորում. շահակիցների ճանաչում, դրանց սպասումների բացահայտում և ռազմավարությանն ինտեգրում:

«Կորպորատիվ կառավարումը ՓՄՁ-ներում» ձեռնարկ

Կորպորատիվ կառավարման պատշաճ համակարգի ներդրումը երկարատև գործընթաց է: Այն պահանջում է նպատակաուղղված ու մոտիվացված գործողություններ, ինչպես նաև դրանց իրագործման ծրագիր: Նման մոտեցումն օգնում է ՓՄՁ-երին ընդունել կորպորատիվ կառավարմանը վերաբերող ոչ թե առանձին քաղաքականություններ կամ ընթացակարգեր, այլ կատարելագործել ընկերության կառավարման համակարգն ամբողջապես, ըմբռնել այդ համակարգի գրավչությունը ներդրողների և շահակիցների համար, դրա նշանակությունը մրցունակ պայքարում դիմակայելու և աճի համար:

Այդ նպատակով Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ներկայացնում է «Կորպորատիվ կառավարումը ՓՄՁ-ներում» ձեռնարկը:

«Կորպորատիվ կառավարումը ՓՄՁ-ներում» դասընթաց

Դասընթացը նպատակ է հետապնդում`

  1. պարզաբանել ՓՄՁ-ներին իրենց երկարաժամկետ զարգացման համար պատշաճ կորպորատիվ կառավարման անհրաժեշտությունն ու նշանակությունը,
  2. օգնել ՓՄՁ-ներին գնահատել իրենց կառավարման համակարգը և նպաստել զարգացմանը միտված պատշաճ գործելաոճի որդեգրմանը,
  3. պրակտիկ ուղեցույցերով և գործիքներով աջակցել ընկերություններին` նախագծելու զարգացման սեփական ծրագիրը և նախաձեռնելու դրա իրագործումը:

Թիրախային լսարանը

Դասընթացը նախատեսված է ՓՄՁ-ների համար, որոնք փնտրում են իրենց կենսունակությունն ու շարունակական աճն ապահովող միջոցներ:

Դասընթացը հատկապես օգտակար է ՓՄՁ-ների հիմնադիրների/սեփականատերերի, առանցքային որոշումներ կայացնող ղեկավար անձնակազմի համար:

Դասընթացի մեթոդաբանությունը և տևողությունը

Դասընթացում ակնկալվում է մասնակիցների ակտիվ ներգրավվածությունը, հատկապես իրավիճակային օրինակների (case study) և խմբային քննարկումների ընթացքում:

Դասընթացի ավարտին նախատեսվում է, որ դասընթացի մասնակիցը ստացած գիտելիքների հիման վրա պետք է ունակ լինի մշակել կորպորատիվ կառավարման սկզբունքների և գործիքների պրակտիկ կիրառմամբ գործողությունների անհատական ծրագիր` միտված սեփական բիզնեսի զարգացմանը:

Դասընթացը տևում է 8 ժամ:

Դասընթացի բովանդակությունը

  • ՓՄՁ-ների կառավարումը (կորպորատիվ կառավարման առանձնահատկությունները և էվոլյուցիան ՓՄՁ-ներում);
  • Որոշումների կայացում և կառավարման ընթացակարգեր (աշխատակիցների ներգրավում և մոտիվացիա, ֆինանսների կառավարում, սերնդափոխության պլանավորում);
  • Կառավարման մարմիններ (գործադիր կոմիտե, խորհրդատվական խորհուրդ, տնօրենների խորհուրդ);
  • Հատուկ դեպք (ընտանեկան ընկերությունների կառավարում);
  • Կառավարման բարելավման պլանավորում (զարգացման անհատական ծրագրի մշակում և քննարկում):

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Կորպորատիվ քարտուղար

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.