Каким образом представительство женщин в совете директоров влияет на систему управления бизнесом и на общество в целом?

Մարտի 26-ին տեղի ունեցավ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից կազմակերպված «ԿԱՆԱՅՔ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ» վիրտուալ սեմինարը:

Տնօրենների խորհրդում բազմազանությունը դիտարկվում է որպես լավ գործարար պրակտիկա: Այն հնարավորություն է տալիս տնօրենների խորհրդում խթանել բազմակարծությունը, այլախոհությունը և դրանց արդյունքում ընդունել հիմնավորված, հավասարակշռված, կշռադատված որոշումներ:

Տնօրենների խորհրդում բազմազանության ապահովման հարցում իրենց ուրույն դերակատարումն ունեն կանայք, սակայն կանանց ներկայացվածությունը խորհուրդներում բազմաթիվ հարցերի տեղիք է տալիս:

  • Ինչպե՞ս է ազդում խորհրդում կանանց ներկայացվածությունը բիզնեսի կատարողականի, կառավարման համակարգի, սոցիալական կերպարի, ինչպես նաև հասարակության վրա.
  • Խթանու՞մ են արդյոք օրենսդրական և «փափուկ» քվոտաները խորհուրդներում կանանց ներկայացվածությունը.
  • Կորպորատիվ որոշումների վրա իրապես ազդելու համար պե՞տք է արդյոք, որ կանայք խորհրդում կազմեն կրիտիկական զանգված.
  • Ի՞նչ հատկանիշներով պետք է օժտված լինեն կանայք խորհուրդներում կորպորատիվ որոշումների վրա ազդելու համար.
  • Ինչպե՞ս նախապատրաստել խորհրդի կին անդամների:

Այս և մի շարք այլ հարցերի պատասխանեցին «ԿԱՆԱՅՔ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ» վիրտուալ սեմինարի բանախոսներ և միջազգային փորձագետներ Փայվի Յոկինենը (PÄIVI JOKINEN), Սյուզան Սթենսոնը (SUSAN STENSON), Հագեն Շվայնիցը (HAGEN SCHWEINITZ): Սեմինարին մասնակցեց շուրջ 150 անձ, որոնք ներկայացնում էին ոչ միայն Հայաստանը, այլև աշխարհի տարբեր երկրներ (Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Նիդերլանդներ, Սինգապուր, Հնդկաստան և այլն): «ԿԱՆԱՅՔ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ» վիրտուալ սեմինարը կազմակերպվել է «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի (www.corpgov.am, www.businessintegrityclub.corpgov.am) կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, www.cipe.org) դրամաշնորհով:

https://factor.am/352911.html

Поделитесь с друзьями и коллегами:

По той же теме

Меню

Я заметил ошибку в тексте!

Этот фрагмент текста будет отправлен редакторам сайта: