Կենտրոնի մասին
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ոչ առևտրային կազմակերպություն է և Հայաստանում կորպորատիվ կառավարման միջավայրի բարելավման ջատագովը:
Կենտրոնը կորպորատիվ կառավարման արդյունավետ միջավայրը դիտարկում է որպես տնտեսական ժողովրդավարության ինստիտուցիոնալ նախադրյալ, որը խթանում է`
տնտեսական աճը,
աղքատության հաղթահարումը,
կոռուպցիայի դեմ պայքարը,
քաղաքացիական հասարակության կայացումը:
Կենտրոնն անկախ փորձագիտական հարթակ է, որի առաքելությունն է կորպորատիվ կառավարման միջազգային առաջադեմ պրակտիկայի և սկզբունքների, բարեվարքության մշակույթի առաջխաղացումը` որպես Հայաստանի գործարար միջավայրի կենսունակության և մրցունակության երաշխիք:
Կենտրոնը հետևում է կորպորատիվ կառավարման արժեքային հենասյուներին` արդարությանը, պատասխանատվությանը, թափանցիկությանն ու հաշվետվողականությանը:
Կենտրոնի խնդիրներն են`
- մասնավոր հատվածում կորպորատիվ կառավարման արդյունավետ պրակտիկայի ձևավորման համար նախապայմանների ձևավորումը,
- կորպորատիվ կառավարման ոլորտում արհեստավարժ մասնագետների նախապատրաստումը,
- կորպորատիվ կառավարման հարաբերությունները կարգավորող օրենսդրության և իրավակիրառման պրակտիկայի բարեփոխումներին մասնակցությունը և նախաձեռնումը,
- կորպորատիվ կառավարման հիմնահարցերի և ժամանակակից միտումների վերաբերյալ հանրային իրազեկության բարձրացումը,
- հետազոտական գործունեության իրականացումը,
- տեղական և միջազգային համագործակցության խթանումը:
Հոգաբարձուների խորհուրդ
Կենսագրությունը տեսնելու համար սեղմե՛ք նկարը
Վահե Գարոյան
Տիգրան Կարապետյան
Նա կորպորատիվ կառավարման, արժեթղթերի շուկայի, կորպորատիվ ֆինանսների փորձառու մասնագետ է: Ունի պետական և մասնավոր կազմակերպություններին ու անհատներին կորպորատիվ իրավունքի, ֆինանսների և կառավարման, մասնավոր կապիտալ ներդրումների և վենչուրային կապիտալի ներգրավման, բիզնեսի գնահատման, ներդրումների կառավարման և օրենսդրական խնդիրների վերաբերյալ խորհրդատվություն մատուցելու ավելի քան քսանհինգ տարվա փորձ:
Տիգրան Կարապետյանը ներդրումային և կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության հիմնադիրն ու տնօրենների խորհրդի նախագահն է: Նա Financial Times-ի «Ոչ գործադիր տնօրենների ակումբի» անդամ է, ունի տնտեսագիտության թեկնածուի կոչում, կորպորատիվ ֆինանսներ է ուսանել Միացյալ Թագավորության Քեմբրիջի Համալսարանի Ջաջի կառավարման ինստիտուտում: Նա ունի նաև դասավանդման ավելի քան քսան տարվա փորձ և այժմ դասախոսում է Երևանի պետական համալսարանում:
Տիգրան Կարապետյանի մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են կորպորատիվ կառավարման, արժեթղթերի շուկայի կարգավորման, կորպորատիվ ֆինանսների և կառավարման հետ առնչվող հարցերը:
Արթուր Խեբոյան
Նա ավարտել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը՝ վիճակագրություն մասնագիտությամբ։ Ունի ավելի քան տասը տարվա աշխատանքային փորձ հաշվապահության բնագավառում։ 2009-2014թթ. աշխատել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոն հիմնադրամում, իսկ 2012-2019թթ. «ԹիՔեյ ընդ Փարթներս» ՓԲԸ- ում։
2019թ. մասնակցել է ներդրումային ֆոնդերի կառավարման ծրագրային ապահովում մշակող «ՖԻՆԹԵՔ ՍՈԼՈՒՇՆՍ» ՍՊԸ-ի հիմնադրմանը և մինչ օրս ղեկավարում է այն:
Հետաքրքրությունների շրջանում բնական գիտություններն են։
Տնօրեն
Կենսագրությունը տեսնելու համար սեղմե՛ք նկարը
Նարինե Մելիքյան
Նա կորպորատիվ կառավարման, սոցիալական պատասխանատվության, հակակոռուպցիոն համապատասխանության փորձառու մասնագետ է: Ունի մասնավոր կազմակերպություններին կորպորատիվ կառավարման և կորպորատիվ իրավունքի վերաբերյալ խորհրդատվություն մատուցելու ավելի քան քսան տարվա փորձառություն:
Նարինե Մելիքյանը ղեկավարել է մի շարք հետազոտական և դրամաշնորհային ծրագրեր, ինչպես նաև դրանցում ներգրավված է եղել որպես փորձագետ: Նա եղել է ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը (2010թ.) մշակող աշխատանքային խմբի անդամ, ինչպես նաև ՀՀ կորպորատիվ կառավարման վերանայված կանոնագրքի նախագծի հեղինակային խմբի ղեկավար և հեղինակ:
Նարինե Մելիքյանն ունի երկու մասնագիտություն. առաջին կրթությամբ տնտեսագետ է, իսկ երկրորդով` իրավաբան: Նա ունի տնտեսագիտության թեկնածուի կոչում: Վերապատրաստվել է միջազգային հեղինակավոր հաստատություններում (Ռուսական տնտեսագիտական դպրոց, Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների կոնսորցիում, ՏՀԶԿ, ՀԲ, ՄՖԿ, ecoDa):
Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են կորպորատիվ կառավարմանը, կորպորատիվ պատասխանատվությանը, կայուն զարգացմանը, ESG-ին, տնտեսական աճին, ֆինանսական շուկաներին և ներդրումներին վերաբերող հիմնախնդիրները:
Նարինե Մելիքյանը հեղինակ է ավելի քան 50 հոդվածների, ինչպես նաև կորպորատիվ կառավարման վերաբերյալ մասնագիտական գրականության: Նա դասավանդում է Երևանի պետական համալսարանում:
Նարինե Մելիքյանը «Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի անդամ է։
2020թ. նա արժանացել է Diligent Corporation 2020 Modern Governance 100 մրցանակին։

Անձնակազմ
Արմինե Խաչատրյան
Նա տնտեսագետ է. ուսանել է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում և Աթենքի տնտեսագիտության և բիզնեսի դպրոցում, ունի մագիստրոսի կոչում։ 2019-2022 թվականներին աշխատել է Կապիտալ Ասեթ Մենեջմենթ ՓԲԸ-ում որպես ռեեստրավար-պահառու։
Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են նախագծերի կառավարումը, արժեթղթերի շուկան, կորպորատիվ կառավարումը, ֆինանսական շուկաները, կրիպտոարժույթների շուկան։ Տիրապետում է ռուսերենին և անգլերենին։
Դիանա Արզումանյան
Դիանա Արզումանյանը կառավարման մասնագետ է: Ուսանել է Երևանի պետական համալսարանում, ունի կառավարման բակալավրի աստիճան։ Այժմ ուսանում է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագրում։
Նրա մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում են կորպորատիվ կառավարման, հանրային կառավարման, ԱՄՆ սանկցիոն քաղաքականության, ԵՄ արտաքին և անվտանգային քաղաքականության հիմնահարցերը։ Տիրապետում է ռուսերենին և անգլերենին։
Լուսինե Ղազարյան
Լուսինե Ղազարյանը կառավարման մասնագետ է։ Ուսանել է Երևանի պետական համալսարանում. ունի կառավարման բակալավրի աստիճան։ Այժմ ուսանում է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի Հանրային քաղաքականության մագիստրոսական ծրագրում։