Презентация стандарта ISO 37000, Управление организациями

ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բիզնեսի բարեվարքության ակումբի շրջանակներում Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը և Ստանդարտների ազգային ինստիտուտը նոյեմբերի 12-ին համատեղ ներկայացրին ISO 37000:2021 կազմակերպությունների կառավարման ստանդարտը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ISO 37000:2021 ստանդարտը Ստանդարտների միջազգային կազմակերպության կողմից հրապարակվել է ս.թ. սեպտեմբերի 14-ին և բովանդակում է լավ կառավարման 11 սկզբունքները:

Իրենց ելույթներում թե՛ Ստանդարտների ազգային ինստիտուտի տնօրեն Ալբերտ Բաբայանը, թե՛ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը նշեցին, որ ISO 37000:2021 ստանդարտն ամբողջ աշխարհում` թե՛ գործարար և թե՛ հանրային հատվածներում, կարևորում է կազմակերպությունների մարդահեն կառավարման անհրաժեշտությունը` կազմակերպական նպատակների ու արժեքների սահմանման, կազմակերպությունների ու դրա շահակիցների համար արժեքի ձևավորման, գործունեության կատարողականի գնահատման, թափանցիկության ու հաշվետվողականության խթանման և սոցիալական ու բնապահպանական պատասխանատվության ապահովման միջոցով:

Հաշվի առնելով լավ կառավարման մշակույթի տարածման արդիականությունը և դրա հիմնարար սկզբունքների գործնական կիրառման հրատապությունը Հայաստանում՝ միջոցառման կազմակերպիչները` Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը և Ստանդարտացման ազգային ինստիտուտը ստորագրել են համագործակցության հուշագիր, որի շրջանակներում իրենց համատեղ ջանքերն ուղղելու են Հայաստանում ստանդարտի վերաբերյալ շահառուների իրազեկվածության բարձրացմանը:

Ստանդարտի վերաբերյալ ավելի մանրամասն տեղեկատվությունը հասանելի է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից մշակված «10 հարցուպատասխան ISO 37000:2021-ի մասին» նյութում:

Միջոցառումը կազմակերպվել էր Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) կողմից աջակցվող «ԵՎՐԱՍԻԱ. ՁԵՎԱՎՈՐԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ, 2-ՐԴ ՓՈՒԼ» ծրագրի շրջանակում:

https://armenpress.am/arm/news/1068202.html

Поделитесь с друзьями и коллегами:

По той же теме

Меню

Я заметил ошибку в тексте!

Этот фрагмент текста будет отправлен редакторам сайта: