“Constructive Capital: Unlocking Potential in Armenia and Georgia” online discussion

Factor.am: Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն այսօր կազմակերպել էր «Կառուցողական կապիտալ. ներուժի բացահայտումը Հայաստանում և Վրաստանում» թեմայով առցանց քննարկումը: Քննարկման մասնակիցները ներկայացրին իրենց հետազոտության արդյունքները: Եթե վրացական կողմը ներկայացնող ACT և INNOVA ընկերությունները կառուցողական կապիտալի ներգրավման հարցում դիտարկել էին տարբեր շահակիցների` գործարար ասոցիացիաների, խորհրդատվական ընկերությունների, կարգավորող մարմինների դերը, ապա Հայաստանում գործող Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հետազոտել էր կառուցողական կապիտալի և ընկերությունների կորպորատիվ կառավարման կապը` բիզնեսի շրջանում հարցում անցկացնելու միջոցով:

Ըստ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի հետազոտության արդյունքների` հարցված ընկերությունները կարևորել են թափանցիկությանը, հաշվետվողականությանը և բարեվարքությանը միտված կառուցողական կապիտալի դերակատարումը և ընկալել դրա առավելություններն ինչպես ընդհանուր տնտեսության, այնպես էլ սեփական ընկերության կտրվածքով: Որպես ներդրումային խոչընդոտներ հարցվածներն առանձնացրել են կորպորատիվ կառավարման ոչ արդյունավետ միջավայրի խնդիրները: Սեփական կորպորատիվ կառավարման համակարգի բարելավման հարցում հարցվածներն ավելի շատ ապավինել են պետական աջակցող և խրախուսող քաղաքականությանը, քան սեփական ջանքերին` կորպորատիվ կառավարման ամուր ու բացահայտ հանձնառության ստանձնմանն ու դրա նպատակային իրագործմանը: Հարցվածները միաժամանակ կարևորել են կորպորատիվ կառավարման համակարգի բարելավմանը միտված բիզնեսի հավաքական գործողությունները, ինչպիսին Բիզնեսի բարեվարքության ակումբն է։ Քննարկման ընթացքում ելույթ ունեցան նաև միջազգային փորձագետներ Էրիկ Հոնցը և Արտյոմ Մայիսեենկոն, ովքեր ներկայացրին կառուցողական կապիտալի ներգրավման եվրոպական երկրների փորձը, ինչպես նաև կորպորատիվ կառավարման օրակարգային հիմնախնդիրները Ռուսաստանի և ԱՊՀ երկրների կտրվածքով: Քննարկումը կազմակերպվել է Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի (CIPE, www.cipe.org) աջակցությամբ իրականացվող «ԵՎՐԱՍԻԱ. ՁԵՎԱՎՈՐԵԼ ԲԱՐԵՆՊԱՍՏ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՀԱՄԱՐ, 2-ՐԴ ՓՈՒԼ» ծրագրի շրջանակում:

https://factor.am/453955.html

Share with friends and colleagues:

"Constructive Capital: Unlocking Potential in Armenia and Georgia" online discussion
Business Integrity Club: can you join our ranks? “With a fresh mind” with Luiza Ayvazyan and Narine Melikyan
Online discussion on the involvement of constructive capital in Armenia and Georgia took place

Related items

Menu

I have noticed a mistake in the text!

This piece of the text will be sent to the site editors: