Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը նոյեմբերի 25-26-ը ՏՀԶԿ-ի կողմից Փարիզում կազմակերպված Բիզնեսի բարեվարքության համաժողովում ներկայացրեց կորպորատիվ կառավարման ոլորտում Հայաստանի հիմնական ձեռքբերումներն ու խնդիրները: Նա անդրադարձ կատարեց նաև Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի և Բիզնեսի բարեվարքության ակումբի գործունեությանը:








