Կորպորատիվ կառավարման գնահատումը/վերլուծությունը Կենտրոնն իրականացնում է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի (IFC) մեթոդաբանությամբ: Այն հնարավորություն է տալիս գնահատել և վերլուծել ընկերության կորպորատիվ կառավարման պրակտիկայի բոլոր բաղկացուցիչները և ունենալ ընկերության կորպորատիվ կառավարման համակարգի առկա վիճակի ամփոփ պատկերն ու դրա հիման վրա նախանշել ընկերության կորպորատիվ կառավարման համակարգի բարեփոխման հիմնական ուղղությունները` առաջնորդվելով կորպորատիվ կառավարման միջազգային սկզբունքներով և լավագույն պրակտիկայով: