Ցանցի առաքելությունն է խթանել լավ կառավարումը Հայաստանում` կազմակերպությունների կառավարման համակարգում բազմազանության և ներառականության մշակույթի տարածման միջոցով:
Հայ կանայք տնօրենների խորհրդում ցանց
Ցանցի նպատակները
- Շարունակաբար զարգացնել հայ կանանց` խորհուրդներում և գործադիր ղեկավար թիմերում գործելու կարողությունները:
- Օժանդակել կազմակերպությունների խորհրդում և/կամ գործադիր ղեկավար թիմում գործող կամ համապատասխան ներուժ ունեցող կանանց տեսանելիությանը և գործարար միջավայրում ճանաչմանը:
- Ստեղծել տաղանդավոր հայ կանանց ընտրանք, ովքեր հետաքրքրված են, պատրաստ են և ունակ են ստանձնել պատասխանատվություն՝ գործելու որպես կազմակերպությունների խորհրդի և/կամ գործադիր թիմի անդամ:
- Խթանել Ցանցի մասնակիցների միջև փորձի փոխանակման և գործարար կապեր հաստատելու հնարավորությունները:
- Նպաստել հայաստանյան և արտասահմանյան կազմակերպությունների միջև կապերի հաստատմանը:
Ցանցի կանոններ
Ցանցի մասնակիցներ
Ցանցի կամավորներ
Ցանցի խորհրդատվական խորհուրդ
Արամ Բաբայան
Արմենուհի Հովակիմյան
Արմինե Աղաջանյան
Ելենա Խաչվանքյան
Իրինա Փահլևանյան
Նարինե Մելիքյան (նախագահ)
Սիրանուշ Սերոբյան
Վերոնիկա Ազատյան
Ցանցի մասնակցության հանձնախումբ
Հասմիկ Խաչատրյան
Մարիամ Եթարյան
Նարինե Մելիքյան
Վերապատրաստումը նպատակ է հետապնդում խթանել հայաստանյան կազմակերպությունների
խորհուրդների արհեստավարժությունն ու արդյունավետությունը։
- խորհրդի գործող անդամներ, ովքեր ցանկանում են արդիականացնել իրենց գիտելիքները խորհրդի գործունեության և կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումների ու գործիքակազմի վերաբերյալ
- գործադիր թիմի ղեկավար անդամներ և կորպորատիվ կառավարման պատասխանատուներ (կորպորատիվ քարտուղարներ, ներքին աուդիտորներ, ռիսկերի կառավարման, համապատասխանության պատասխանատուներ, բիզնես խորհրդատուներ և այլք), ովքեր իրենց հետագա աճը տեսնում են խորհրդի անդամի կարգավիճակում
- բիզնեսի սեփականատերեր, ովքեր նպատակ ունեն իրենց կազմակերպություններում ձևավորել խորհուրդ կամ
բարելավել գործող խորհրդի գործունեությունը - պետական իրավասու այն մարմինների աշխատակիցներ, որոնք նպատակ ունեն խթանել կորպորատիվ կառավարման միջավայրի զարգացումը Հայաստանում
- կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք, որոնց տեսակարար կշիռը չի կարող գերազանցել Վերապատրաստման մասնակիցների ընդհանուր թվի 10%-ը
- կորպորատիվ կառավարման էությունն ու տնտեսական անհրաժեշտությունը, ժամանակակից միտումները
- խորհրդի դերը կորպորատիվ կառավարման համակարգում, հիմնական գործառույթները, կազմն ու կառուցվածքը, խորհրդի անդամների կարգավիճակը, իրավունքներն ու պարտականությունները
- ֆինանսներ խորհրդի ոչ ֆինանսիստ անդամների համար
- խորհրդի դերը կորպորատիվ ռազմավարությունը ձևավորելիս
- Հայաստանում ընկերությունների գործունեությունը կարգավորող օրենսդրությունը
Վերապատրաստման առանցքային թեմաները զուգակցվում են կորպորատիվ կառավարման արդիական հիմնախնդիրների ներկայացմամբ, ինչը կազմակերպվում է վարպետության դասի ձևաչափով: 2025-2026թթ․-ի թեմաներն են`
- Խորհրդում կանանց ներկայացվածությունը խթանող մոտեցումներ,
- Թվայնացման ազդեցությունը կառավարման վրա,
- Խորհրդի արդյունավետության գնահատումը,
- Խորհրդի գնահատումը. հայաստանյան փորձ,
- Ինչպես դառնալ խորհրդի անդամ։
Վերապատրաստման ընթացքում մասնակիցներն ունեն թեմատիկ հաղորդակցումների հնարավորություն ոլորտի տեղական և միջազգային առաջատար փորձագետների հետ: 2025թ․-ի թեմաներն են`
- Կանայք ընկերությունների խորհրդում. WoB Index – 2025,
- Ներքին աուդիտորը կորպորատիվ կառավարման համակարգում,
- Մարդկային ռեսուրսների կառավարումը խորհրդի օրակարգում:
Դասավանդման ինտերակտիվությունը խթանելու համար վերապատրաստման շրջանակներում անցկացվում է դերային խաղ` խորհրդի նիստի խաղարկում:
Մասնակիցներին տրամադրվելու են վերապատրաստման հիմնական թեմաները ներկայացնող էլեկտրոնային ձեռնարկներ:

Վերապատրաստումն անցկացվելու է դասավանդման հեռավար և առկա եղանակների համադրմամբ:
Վերապատրաստումը հիմնականում անցկացվում է շաբաթական երկու օր, օրական երկու ժամ` 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում:
Եզրափակիչ քննությանը մասնակցելու հնարավորություն ունեն միայն այն անձինք, որոնք ակտիվորեն մասնակցել են Վերապատրաստման միջոցառումների առնվազն 60%-ին:
Եզրափակիչ քննությունն անցկացվում է միայն առկա եղանակով` ըստ հայտարարված ժամանակացույցի:
Եզրափակիչ քննության թեստային հարցերը մշակվում են Վերապատրաստման ձեռնարկների հիման վրա:
Թեստի հարցերի առնվազն 70%-ին ճիշտ պատասխանած մասնակցին շնորհվում է Վերապատրաստումը հաջողությամբ ավարտելու մասին հավաստագիր:
Թեստի ճիշտ պատասխանների նվազագույն շեմը չհավաքած մասնակցին տրվում է հավաստագիր Վերապատրաստմանը մասնակցելու մասին կամ թեստը վերահանձնելու հնարավորություն:
Թեստի վերահանձնումը հնարավոր է միայն մեկ անգամ:
Վերապատրաստման մասնակիցը պետք է լինի Վերապատրաստման հասցեատեր և ունենա`
- բարձրագույն կրթություն և առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային փորձառություն,
- LinkedIn սոցիալական ցանցում հասանելի օգտահաշիվ:
Մասնագիտական աշխատանքային փորձառության պահանջ կարող է չկիրառվել միայն բակալավրիատի և մագիստրատուրայի ավարտական կուրսերում սովորող ուսանողների նկատմամբ, ովքեր հետաքրքրված են կորպորատիվ կառավարման հիմնախնդիրներով:
Վերապատրաստմանը մասնակցելու հայտադիմումը ներկայացնելու վերջնաժամկետն է ս.թ. նոյեմբերի 7-ը, ժամը` 18:00-ն։
Վերջնաժամկետի ավարտից հետո ստացված հայտադիմումները չեն դիտարկվում:
Հայտադիմումին կից ներկայացվում են`
- հետաքրքրվածության նամակ, որտեղ պետք է հիմնավորվի Վերապատրաստմանը մասնակցելու շահագրգռվածությունը և նշվի ձեռք բերված գիտելիքների պրակտիկ կիրառման հնարավորությունը,
- առնվազն մեկ երաշխավորագիր, որը պետք է ստորագրված լինի երաշխավորող անձի կողմից:
Հետաքրքրվածության նամակը և երաշխավորագիրը ներկայացվում են հայերեն` լուսապատճեն տարբերակով:
Վերապատրաստումն ԱՆՎՃԱՐ է:
Վերապատրաստումն իրականացվում է «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ:
Վերապատրաստման մասնակիցները
Թեմատիկ նյութեր
Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ
























































































