«Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրումը և իրականացումը պետական մասնակցությամբ ընկերություններում» դասընթաց

«Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրումը պետական մասնակցությամբ ընկերություններում» դասընթաց

Դասընթացի նպատակն է Հայաստանի ՊՄԸ-ներում ձևավորել էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության արդյունավետ, ռիսկահեն և շարունակաբար կատարելագործվող ծրագիր մշակելու, ներդնելու, վերահսկելու և գնահատելու համար անհրաժեշտ գիտելիքներն ու գործնական հմտությունները։

  • Խորհրդի անդամներ
  • Գործադիր մարմնի ներկայացուցիչներ
  • Կորպորատիվ քարտուղարներ
  • Համապատասխանության և ռիսկերի կառավարման պատասխանատուներ
  • Ներքին աուդիտորներ
  • Բաժնետիրոջ ներկայացուցիչներ
  • ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ10 ժամ (5 օր՝ 2-ական ժամ)
  • ՁԵՎԱՉԱՓԸՓորձագիտական ներկայացումներ, իրավիճակային օրինակների վերլուծություն, գործնական փաստաթղթերի մշակում, մենթորական աջակցություն
  • ԱՆՑԿԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿԸՀեռավար
13նոյեմբերիՕր 1

Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի էությունը և կառավարման հիմքերը

  • ՊՄԸ-ներում էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրման իրավական և տնտեսական հիմքերը
  • Ծրագրի ներդրման և իրագործման հարցում պետության՝ որպես սեփականատիրոջ, խորհրդի և գործադիր մարմնի դերն ու պատասխանատվությունը
Գործնական առաջադրանքՊՄԸ-ի հակակոռուպցիոն քաղաքականության նախագծում
17նոյեմբերիՕր 2

Կոռուպցիոն և բարեվարքության ռիսկերի գնահատում ու կառավարում

  • Կոռուպցիոն և բարեվարքության ռիսկերի բացահայտման աղբյուրներն ու վերլուծության եղանակները
  • Կոռուպցիոն և բարեվարքության ռիսկերի դասակարգումը, առաջնահերթությունների որոշումը և նվազեցման ու վերահսկման միջոցառումների սահմանումը
Գործնական առաջադրանքՊՄԸ-ի կոռուպցիոն ռիսկերի ռեգիստրի նախագծում
20նոյեմբերիՕր 3

Հակակոռուպցիոն քաղաքականություններ, վերապատրաստումներ, հաղորդակցություն և ազդարարման կառուցակարգեր

  • Հակակոռուպցիոն քաղաքականությունների, այդ թվում՝ կորպորատիվ վարքականոնների անհրաժեշտությունն ու մշակման կարգը
  • Վերապատրաստումների և հաղորդակցության թիրախավորումն ու կազմակերպումը
  • Ազդարարման կառուցակարգերը, ազդարարողների պաշտպանությունը և քննության իրականացումը
Գործնական առաջադրանքՀակակոռուպցիոն հիմնական քաղաքականությունների և ընթացակարգերի ցանկ՝ ըստ ՊՄԸ-ի ռիսկերի
24նոյեմբերիՕր 4

Ծրագրի մշտադիտարկում, արդյունավետության գնահատում և բարելավումների ճանապարհային քարտեզի մշակում

  • Ծրագրի մշտադիտարկման և արդյունավետության գնահատման անհրաժեշտությունը
  • Ստուգաթերթի կիրառումը
  • Բարելավումների ճանապարհային քարտեզի նախագծումը
Գործնական առաջադրանքԾրագրի մշտադիտարկման և հաշվետվողականության ցուցանիշների նախագծում
27նոյեմբերիՕր 5

Ծրագրի մշակման և ներդրման մենթորական աջակցություն

Դասընթացի ծրագիրը մշակվել է «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը ՊՄԸ-ներում» ուղեցույցի հիման վրա։

Նարինե ՄԵԼԻՔՅԱՆ
Նարինե ՄԵԼԻՔՅԱՆԿորպորատիվ Կառավարման
Կենտրոնի տնօրեն
Լիա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Լիա ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆՀՀ ֆինանսների նախարարության խորհրդական
Տաթև ԱՍՐՅԱՆ
Տաթև ԱՍՐՅԱՆԿոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կոռուպցիոն ռիսկերի գնահատման վարչության պետ

Անհատական մակարդակ

  • ՊՄԸ-ներում էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի ներդրման անհրաժեշտության ընկալում
  • ՊՄԸ-ներում բարեվարքության մշակույթի կայացման հարցում պետության՝ որպես սեփականատիրոջ, խորհրդի և գործադիր մարմնի գործառույթների ու պատասխանատվության շրջանակների հստակ ընկալում
  • ՊՄԸ-ներին բնորոշ կոռուպցիոն ու բարեվարքության ռիսկերի գնահատման և կառավարման կարողությունների զարգացում
  • ՊՄԸ-ներում ծրագրի շարունակական բարելավումներ իրականացնելու գործելաոճի գիտակցում և դրա համար կարողությունների զարգացում

Կորպորատիվ մակարդակ

  • 1ՊՄԸ-ի հակակոռուպցիոն քաղաքականության նախագիծ
  • 2Կոռուպցիոն և բարեվարքության ռիսկերի նախնական ռեգիստր՝ գնահատման չափանիշներով և վերահսկողության միջոցառումներով
  • 3Հիմնական հակակոռուպցիոն քաղաքականությունների և ընթացակարգերի ցանկ՝ ըստ ՊՄԸ-ի ռիսկերի
  • 4Ծրագրի մշտադիտարկման և հաշվետվողականության ցուցանիշներ
  • 5Ծրագրի ներդրման և/կամ բարելավումների ճանապարհային քարտեզ՝ գործողությունների, պատասխանատուների և ժամկետների սահմանմամբ

Դասընթացին մասնակցությունն ԱՆՎՃԱՐ է։

Դասընթացը կազմակերպվում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում` ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով։

Գրանցումը բաց էՎերջնաժամկետ՝ 11 նոյեմբերի 2026թ․
ԳՐԱՆՑՎԵԼ
Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.