Խորհրդի նիստի խաղարկում

«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստումը մտել է եզրափակիչ փուլ: Այս փուլի կարևոր միջոցառումներից է խորհրդի նիստի խաղարկումը:

Այս վարժանքը մասնակիցներին հնարավորություն է տալիս իրատեսական գործարար դեպքի համատեքստում փորձարկել և զարգացնել վերապատրաստման ընթացքում ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները` խորհրդի անդամի իրենց հատկացված դերի շրջանակներում:

Վարժանքի լրացուցիչ արժեքների թվում են խմբային որոշումների կայացման մշակույթին հաղորդակից լինելը և դասեր քաղելը, դեպքային օրինակ կազմակերպության կորպորատիվ կառավարման համակարգի վերլուծությունը, անմիջական շփումները վերապատրաստման այլ մասնակիցների ու կազմակերպիչների հետ:

Կարելի է ասել, որ խորհրդի խաղարկումը գործնական գիտելիքներ զարգացնող ինտեգրացիոն փորձառություն է, որն արժանացավ վերապատրաստման մասնակիցների բարձր գնահատականին:

Վերապատրաստումն իրականացվում է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին Փուլ III» ծրագրով:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Թվայնացման ազդեցությունը կառավարման վրա» վարպետության դաս
ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի սկզբունքների կիրառման վերաբերյալ «բաց դռների օր»

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.