ESG

ESG անգլերեն երեք բառերի «environmental, social, governance» հապավումն է:

Դրա հիմքում ընկած է այն գիտակցումը, որ շրջակա միջավայրի, սոցիալական և պատշաճ կառավարման հիմնախնդիրները ազդում են արժեք ձևավորելու ընկերության կարողության վրա: ESG հնարավորություն է տալիս բիզնեսի վարման կարճաժամկետ մոտեցումներից անցում կատարել երկարաժամկետի` ձգտելով միջավայրի, որը կխրախուսի ներառական տնտեսական աճը, կլինի սոցիալապես արդար և բնապահպանական առումով մաքուր ու անվտանգ:

ESG դեպի կայուն զարգացումը կողմնորոշված բիզնեսի վարման եղանակ է, որի առանցքն են էթիկական առաջնորդումն ու պատշաճ կառավարումը, հասարակության և շրջակա միջավայրի վրա ընկերության գործունեության ազդեցության գնահատումն ու կառավարումը և կատարողականի թափանցիկության ապահովումը:

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը լուսաբանելու է ESG թեմաները և նպատակաուղղված է բարձրացնել դրանց վերաբերյալ հայ հասարակության ու գործարար համայնքի իրազեկվածությունը և զարգացնել կարողությունները:

Համագործակցություն Միջազգային ֆինանսական կորպորացիայի (𝗜𝗙𝗖) հետ

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը 2020 թվականի հոկտեմբերին համագործակցության նոր համաձայնագիր է ստորագրել Համաշխարհային բանկի խմբի անդամ IFC-ի հետ: Համագործակցության շրջանակը IFC-ի` Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ներդրումները խթանելու նպատակով բնապահպանական, սոցիալական և կառավարման հարցերը ինտեգրելու ծրագիրն է:

Ծրագիրը նպատակ է հետապնդում բարձրացնել բնապահպանական, սոցիալական և պատշաճ կառավարման (ESG) չափորոշիչների դերակատարումը մասնավոր հատվածի գործունեության արդյունքների բարելավման, կայուն զարգացման և ներդրումների ներգրավման խնդիրներում:

Ծրագրի շրջանակներում նախատեսվում են ESG չափորոշիչների և կորպորատիվ կառավարման առաջադեմ պրակտիկայի վերաբերյալ հանրային իրազեկվածության բարձրացում, կարողությունների զարգացում, ջատագովություն և այլ միջոցառումներ:

ESG դպրոց երիտասարդ գործարարների համար

ESG դպրոցը կրթական հարթակ է, որը նպատակ է հետապնդում նախապատրաստել նոր սերնդի բիզնես առաջնորդներ, ովքեր կդառնան լավ կառավարման ջատագովները Հայաստանի գործարար միջավայրում:

ESG դպրոցի դասընթացավարները

ESG դպրոցի արդյունքները

ESG առաջին դպրոցն (Սեպտեմբերի 12 — Հոկտեմբերի 20, 2023 թ.) ավարտել է 22 անձ, որոնցից 5-ին տրվել է Բիզնեսի բարեվարքության ակումբին արտոնյալ` առանց մեկ տարվա վճարի, մասնակցության հնարավորություն:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Բիզնեսի բարեվարքության ակումբ
Կորպորատիվ քարտուղար

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.