Կորպորատիվ քարտուղար

Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում առանցքային անձ է, որի առաքելությունն է խթանել ընկերության կառավարման արդյունավետության բարձրացումը:

Կորպորատիվ քարտուղարը միաժամանակ կրում է մի քանի «գլխարկ»: Մեկ նա խորհրդատու է, մեկ իր ջանքերն ուղղում է ընկերության իրավական համապատասխանության պահպանմանը, մեկ այլ դեպքում վերահսկում է ընդհանուր ժողովի և տնօրենների խորհրդի որոշումների իրագործումը, ապահովում կորպորատիվ թափանցիկությունը և կորպորատիվ փաստաթղթերի պահպանումն ու հասցեատերերին դրանց տրամադրումը:

«Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» ձեռնարկ

Կորպորատաիվ քարտուղարի դերերի բազմազանությունն ու կորպորատիվ կառավարման համակարգում նրա տեղն ու անհրաժեշտությունն ըմբռնելու նպատակով` Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ներկայացնում է «Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» ձեռնարկը:

«Կորպորատիվ քարտուղարը կորպորատիվ կառավարման համակարգում» դասընթաց

Դասընթացը նպատակ է հետապնդում կորպորատիվ կառավարման մասնագետների կամ կազմակերպությունների կառավարման համակարգում ընդգրկված անձանց մոտ զարգացնել տեսական և գործնական գիտելիքներ ու հմտություններ կորպորատիվ կառավարման կառուցակարգերի ու կորպորատիվ քարտուղարի դերակատարման մասին:

Դասընթացին կարող են մասնակցել կազմակերպությունների կորպորատիվ քարտուղարներ, տնօրենների խորհրդի քարտուղարներ, կորպորատիվ կառավարման մասնագետներ, խորհրդի անդամներ, ներքին աուդիտի ստորաբաժանման աշխատակիցներ, համապատասխանության և ռիսկերի կառավարման պատասխանատուներ:

Դասընթացը տևում է 12 ժամ:

Դասընթացի մասնակիցներին տրվում է մասնակցության հավաստագիր:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

ESG
Կորպորատիվ կառավարումը ՓՄՁ-ներում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.