Ծրագիրը նպատակ է հետապնդել Հայաստանում բարձրացնել կորպորատիվ կառավարման գործիքակազմի վերաբերյալ իրազեկության մակարդակը, նպաստել կորպորատիվ կառավարման միջազգային սկզբունքների և լավագույն պրակտիկայի առաջխաղացմանը ու ընկերությունների և ընդհանուր առմամբ երկրի տնտեսության արդյունավետության, մրցունակության, ներդրումային գրավչության բարձրացմանը:
Համագործակցության առանցքային բաղադրիչը ընկերությունների կորպորատիվ կառավարման պրակտիկայի գնահատումը/վերլուծությունն է, որը հիմնվում է աշխարհում ամենաբարձրորակը համարվող և շուրջ երեսուն համաշխարհային ֆինանսական հաստատությունների կողմից ընդունված IFC-ի մեթոդաբանության վրա: