Հանդիպում Տնտեսական լրագրողների ակումբում

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ս.թ. ապրիլի 30-ին կազմակերպել էր հանդիպում Տնտեսական լրագրողների ակումբում:

Հանդիպման ընթացքում Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը ներկայացրեց Բիզնեսի բարեվարքության ակումբի առաքելությունը և դրա սպասվելիք ազդեցությունը Հայաստանի գործարար միջավայրի վրա:

Իր խոսքում Նարինե Մելիքյանը կարևորեց տնտեսական լրագրողների դերը ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, հատկապես` ընկերությունների կառավարման «կարմիր դրոշակները» կամ վտանգի ազդակները բացահայտելու և կորպորատիվ կառավարման պատշաճ համակարգի արդյունքները ներկայացնելու հարցերում: Այս նկատառումով նա խորհուրդ տվեց ուսումնասիրել Կորպորատիվ Կառավարման Համաշխարհային Համաժողովի և IFC-ի կողմից հատուկ լրագրողների համար մշակված «Ով է կառավարում ընկերությունը» ուղեցույցը և ընդհանուր գծերով ներկայացրեց դրա բովանդակությունը:

Հանդիպմանը մասնակցում էր Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, www.cipe.org) ծրագրերի պատասխանատու Լուիզա Այվազյանը, ով ներկայացրեց Հայաստանում CIPE-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերը:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

22 հարցուպատասխան տնօրենների խորհրդի մասին
Կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումները. միջազգային փորձ և հայաստանյան իրականություն

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.