«Հայաստան. կառուցողական կապիտալի նախադրյալների ամրապնդումը որպես զարգացման հնարավորություն» կլոր սեղան

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը Բիզնեսի բարեվարքության ակումբի շրջանակներում ս.թ. հոկտեմբերի 28-ին հրավիրել էր «Հայաստան. կառուցողական կապիտալի նախադրյալների  ամրապնդումը որպես զարգացման հնարավորություն» կլոր սեղանը:

Կլոր սեղանը նպատակ էր հետապնդում հնարավոր շահակիցների հետ համատեղ ջանքերով գտնել Հայաստանի ներդրումային միջավայրի գրավչության բարձրացմանը միտված նոր ուղիներ, որոնք հնարավորություն կտան ոչ միայն ներգրավել ներդրումներ, այլև պահպանել դրանք:

Կլոր սեղանի ընթացքում քննարկվեցին այն հիմնական գործոնները, որոնք ազդում են  Հայաստանի տնտեսություն կառուցողական կապիտալի ներթափանցման վրա. կապիտալի, որն աջակցում է շուկայական ինստիտուտների կայացմանը, օրենքի գերակայությանը և ներառական տնտեսությանը, բարեվարքության հիմքով խթանում է լավ կառավարման սկզբունքներ, թափանցիկությունը և հաշվետվողականությունն ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր հատվածներում:

Կլոր սեղանում ներկայացված մարտահրավերների և առաջարկությունների համար հիմք է հանդիսացել Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի  աջակցությամբ իրականացված որակական հետազոտությունը: Հետազոտության ամփոփ արդյունքները հասանելի են այստեղ:

Հայաստանի ներդրումային քաղաքականության վերաիմաստավորման և դրանում ներդրումների որակի վերաբերյալ, հատկապես կառուցողական կապիտալի դրական նախադրյալներն ամրապնդող ընկալումները ուժեղացնելու նպատակով կլոր սեղանի  մասնակիցները կարևորեցին`

  • իրազեկման, տեղեկատվա-բացատրական արշավների դերը,
  • Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրը ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքներին համապատասխանեցնելու ուղղությամբ հետևողական քայլերի ձեռնարկումը,
  • գործարար հատվածում կորպորատիվ կառավարման լավ պրակտիկայի խրախուսումը,
  • երկրի ներդրումային միջավայրի մրցունակությունը պահպանելու տեսանկյունից միջազգային, հատկապես` ESG ներդրումներով պայմանավորված հնարավորությունների ինտեգրումը Հայաստանի ներդրումային քաղաքականությանը:
0V8A3072
0V8A3406
0V8A3320
0V8A3138
0V8A3355
0V8A3190

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը
«Հայաստան. կառուցողական կապիտալի նախադրյալների  ամրապնդումը որպես զարգացման հնարավորություն» կլոր սեղան
«Կառուցողական» և «քայքայող» կապիտալ. երկու դեպքում էլ մեզ մոտ դաշտն ազատ է. «Միքս մարքեթինգ»

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.