«Կորպորատիվ քարտուղարի դերը ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրման հարցում» սեմինար

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հունիսի 13-ին կազմակերպել էր «Կորպորատիվ քարտուղարի դերը ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրման հարցում» սեմինարը` հաշվի առնելով կորպորատիվ քարտուղարների զգալի դերակատարումն ընկերությունների կորպորատիվ կառավարման պրակտիկան բարելավելու հարցում:

Սեմինարի ընթացքում ներկայացվել և քննարկվել են՝
🔹Կորպորատիվ քարտուղարի դերի զարգացման ժամանակակից միտումները,
🔹ՀՀ կորպորատիվ կառավարման նոր կանոնագիրքը և դրանում ամրագրված մոտեցումներն ու սկզբունքները,
🔹ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի փուլային ներդրման հնարավորությունները,
🔹Կորպորատիվ կառավարման առաջընթացի մատրիցայի էությունը,
🔹ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի շրջանակներում բացահայտումներն ու հաշվետվողականությունը և այլ հարցեր։

Սեմինարին մասնակցել է շուրջ 50 անձ: Չնայած սեմինարը հասցեագրվել էր ընկերությունների կորպորատիվ կառավարման քարտուղարներին (խորհրդի քարտուղարներին), դրան մասնակցել են նաև ընկերությունների խորհրդի և գործադիր մարմնի անդամներ, ներքին աուդիտորներ և կորպորատիվ կառավարման այլ պատասխանատուներ:

Մասնակիցները բարձր են գնահատել սեմինարի բովանդակությունը և ընդգծել նման միջոցառումները հաճախակի կազմակերպելու նպատակահարմարությունն ու ընկերություններին Կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրման, տարեկան հաշվետվությունների մշակման հարցում խորհրդատվական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը:

ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքը հաստատվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի 2024թ․-ի հուլիսի 30-ի թիվ 1955-Ն հրամանով և ուժի մեջ մտել 2024թ․-ի օգոստոսի 30-ին:
Կանոնագիրքն իրավական ակտ է, որը բովանդակում է տնտեսական ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, մասնակիցների իրավունքների պաշտպանությանը, գործունեության թափանցիկությանը և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված սկզբունքներ և ուղենիշներ:

20250613_172843
20250613_555555
20250613_150024
20250613_171522
20250613_153948
20250613_160324
20250613_160411
20250613_165506
20250613_165611
20250613_181645
20250613_171352
20250613_172530
20250613_145612
20250613_173154
20250613_145449

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

ՓԼ/ԱՖ թեմայով վերապատրաստում Բիզնեսի բարեվարքության ակումբի շրջանակներում
Բիզնեսի բարեվարքության ակումբի լրատու #1(9)

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.