«Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր» դասընթաց

Ջատագովելով բարեվարքության և համապատասխանության չափանիշների ներդրումը բիզնեսում, ինչպես նաև խթանելով ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրարկման գործընթացը՝ Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հոկտեմբերի 24-ին ավարտեց «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր» եռօրյա դասընթացը:

Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի հիմնական բաղադրիչներին` էթիկայի և հակակոռուպցիոն հանձնառության ստանձնման կարգին, ռիսկերի գնահատմանն ու կառավարմանը, քաղաքականությունների և ընթացակարգերի մշակման, ներդրման ու կառավարման կառուցակարգերին, համապատասխանության գործառույթի ներդրման առանձնահատկություններին, աշխատակիցներին ու գործընկերներին կրթելու, ուսուցանելու և նրանց հետ հաղորդակցվելու ու մոտիվացնելու կարգին, ազդարարման կառուցակարգերի ներդրման ու ծրագրի կանոնավոր բարելավման մոտեցումներին:

Դասընթացը եզրափակվեց գործարար խաղով՝ հիմնված մտածողության 6 գլխարկների մեթոդի վրա։ Գործարար խաղի շրջանակներում մասնակիցները ներգրավվեցին էթիկական և կոռուպցիոն ռիսկեր բովանդակող իրավիճակային օրինակների քննարկմանը և իրենց դերի շրջանակներում փորձեցին գտնել ռիսկերի նվազեցման տարբերակներ:

Դասընթացի թեմայի ընտրությունը, դրա բովանդակությունը և ներկայացումը արժանացել են մասնակիցների բարձր գնահատականին:
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը նախատեսում է կրկին անցկացնել «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր» եռօրյա դասընթացը և խորհուրդ է տալիս իր շահակիցներին հակակոռուպցիոն համապատասխանության վերաբերյալ սեփական գիտելիքները ստուգել` Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից մշակված էլեկտրոնային դասընթացի միջոցով:

«Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր» դասընթացը կազմակերպվել է «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով Միացյալ Թագավորության (ՄԹ) կառավարության ֆինանսավորմամբ՝ ՄԹ միջազգային զարգացման շրջանակում Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ:

IMG-20251029-WA0001
IMG-20251029-WA0002
IMG-20251029-WA0004
IMG-20251029-WA0005
IMG-20251029-WA0008
IMG-20251029-WA0009
IMG-20251029-WA0010
IMG-20251029-WA0011
IMG-20251029-WA0012
IMG-20251029-WA0013
IMG-20251029-WA0003

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառումը» թեմայով քննարկում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.