«ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրումը պետական մասնակցությամբ ընկերություններում» վերապատրաստում

Պետական ​​մասնակցությամբ ընկերությունների (ՊՄԸ-ներ) կողմից կորպորատիվ կառավարման բարձր չափանիշներին հետևելը նպաստում է տնտեսական անվտանգությանն ու դիմակայունությանը`

  • բարձրացնելով հանրային սեփականության արժեքը,
  • խթանելով տնտեսության համար ռազմավարական նշանակություն ունեցող ՊՄԸ-ների կենսունակությունը,
  • նվազեցնելով կոռուպցիոն ռիսկերի ծագման հավանականությունը,
  • ամրապնդելով հանրության շահերը հաշվի առնող կառավարման գործելաոճը:

Հաշվի առնելով նշվածը, ինչպես նաև այնպիսի զարգացումներ, ինչպիսիք են ՀՀ կառավարության 2025թ.-ի նոյեմբերի 14-ի թիվ 1617-Ն որոշմամբ հաստատված ՀՀ պետական մասնակցությամբ ընկերությունների և մինորիտար մասնակցությամբ ընկերությունների սեփականության քաղաքականությունը և ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի (Կանոնագիրք) հնարավոր կիրառումը ՊՄԸ-ների նկատմամբ, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը և Պետական գույքի կառավարման կոմիտեն համատեղ կազմակերպել էին «ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի ներդրումը ՊՄԸ-ներում» վերապատրաստումը:

Վերապատրաստումը նպատակ էր հետապնդում բարձրացնել ՊՄԸ-ների իրազեկվածության մակարդակը`

  • Կանոնագրքի ներդրման շարժառիթների և առավելությունների,
  • Կանոնագրքի հիմքում ընկած մոտեցումների,
  • Կանոնագրքի հիմնարար սկզբունքների,
  • Կանոնագրքով նախատեսվող բացահայտումների վերաբերյալ:

Վերապատրաստման հասցեատերերն էին ՊՄԸ-ների խորհրդի, գործադիր մարմնի անդամները, կորպորատիվ քարտուղարները և կորպորատիվ կառավարման այլ պատասխանատուներ:

Վերապատրաստումն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին Փուլ III» ծրագրով:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Ինչպե՞ս մշակել կորպորատիվ քաղաքականությունները» սեմինար-քննարկում
«Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը ՊՄԸ-ներում» սեմինար

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.