Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, շարունակելով խթանել լավ կառավարման գործելաոճը պետական մասնակցությամբ ընկերություններում (ՊՄԸ-ներ), ապրիլի 10-ին կազմակերպել էին «Կոռուպցիոն ռիսկերի գնահատումը ՊՄԸ-ներում» սեմինարը:
Սեմինարը վարեց Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE) Կառավարման և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրերի ղեկավար Եկատերինա Լիսովան:
Սեմինարի ընթացքում բանախոսն անդրադարձավ ՊՄԸ-ներում բարեվարքության մշակույթի ձևավորման հնարավոր առավելություններին և կառուցակարգերին, առանձնացրեց հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի (Ծրագիր) մշակման հիմնական քայլերը` շեշտադրելով կոռուպցիոն ռիսկերի գնահատումը` որպես արդյունավետ Ծրագրի հենասյուն:
Բանախոսին հաջողվեց ակտիվ քննարկումներ ծավալել սեմինարի մասնակիցների հետ: Վերջիններիս գնահատմամբ սեմինարը հնարավորություն տվեց խորությամբ ըմբռնել ներկայացված հիմնախնդիրները:
Սեմինարն իրականացվել է Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով:




