«Ինչպե՞ս կազմակերպել խորհրդի նիստերը» սեմինար-քննարկում

Խորհրդի նիստը խորհրդի անդամների պաշտոնական հավաքն է, որի հիմնական նպատակը խորհրդի անդամներին խորհրդի իրավասության ներքո գտնվող հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնելու և կազմակերպության գործունեության մեջ ռազմավարական միջամտություններ կատարելու հնարավորության ընձեռումն է:

Խորհրդի նիստի կազմակերպվածությունը, այդ թվում` տրամաբանված օրակարգը, քննարկվող հարցերի առարկայական լինելը, դրանց ողջամիտ ցանկը, գործառնական և ռազմավարական հարցերի հավասարակշռվածությունը, հստակ սահմանված առաջնահերթությունները, խորհրդի անդամի համար կարող է լրացուցիչ խթան հանդիսանալ նիստերում իր տեղեկացված և հետաքրքրված մասնակցությունն ապահովելու համար:

Առաջնորդվելով նշվածով` Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը մշակել և ս.թ. նոյեմբերի 28-ին կայացած սեմինար-քննարկմանը շահակից հանրության ուշադրությանը ներկայացրել է «Ինչպե՞ս կազմակերպել խորհրդի նիստերը» ուղեցույցը:

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանն իր խոսքում անդրադարձ կատարեց Ուղեցույցում բովանդակվող 19 հարցուպատասխանին, որոնք ոչ միայն բացահայտում են խորհրդի նիստերի կազմակերպման և անցկացման գրեթե բոլոր էական կողմերը, այլև առաջարկում լուծումներ:

Սեմինար-քննարկմանը մասնակցել են հայաստանյան ընկերությունների խորհրդի անդամներ, գործադիր մարմնի ղեկավարներ, կորպորատիվ քարտուղարներ, խորհրդատուներ և կորպորատիվ կառավարման այլ պատասխանատուներ: Նրանք հնարավորություն ունեցան ոչ միայն ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը, այլև կիսվել սեփական փորձով և գործելաոճով:

Ուղեցույցը մշակվել և սեմինարքննարկումն անցկացվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին Փուլ III» ծրագրով:

“How to Organise Board Meetings” Seminar Discussion

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Կանայք տնօրենների խորհրդում» վերապատրաստման մեկնարկ
«Խորհրդի նոր անդամների կողմնորոշումը ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի համատեքստում» հոդված

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.