Բիզնեսի բարեվարքության ակումբ

Բարեվարքություն, վստահություն, ներդրումներ

Բիզնեսի բարեվարքության ակումբը Հայաստանի գործարար համայնքի առաջին հավաքական նախաձեռնությունն է: Նման նախաձեռնությունների շնորհիվ ցանկացած կազմակերպություն` անկախ իր մեծությունից, գործունեության ոլորտից, զարգացման փուլից, հնարավորություն է ունենում դառնալ գործարար միջավայրի դրական փոփոխությունների ջատագով:

Բիզնեսի բարեվարքության ակումբի առաքելությունն է բարեվարքության մշակույթի առաջխաղացմամբ բարելավել Հայաստանի գործարար միջավայրը:

Բիզնեսի բարեվարքության ակումբը խթանում է հայ գործարարների հավաքական գործողությունները կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների շուրջ:

Բիզնեսի բարեվարքության ակումբին անդամակցելը հայ գործարարներին հնարավորություն է տալիս իրենց ներդրումն ունենալ հատկապես Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի բարելավման հարցում, ինչպես նաև առաջարկել կորպորատիվ կառավարմանն առնչվող խնդիրների լուծումներ։

Բիզնեսի բարեվարքության ակումբի նպատակն է նպաստել Հայաստանի գործարար միջավայրի թափանցիկությանն ու հաշվետվողականությանը, բարձրացնել վստահությունը երկրի տնտեսական համակարգի նկատմամբ, ըստ այդմ` աջակցել տնտեսություն երկարաժամկետ, համբերատար ու կառուցողական ներդրումների ներգրավմանը և խթանել տնտեսական զարգացումը:

Բիզնեսի բարեվարքության ակումբը բաց է ցանկացած կազմակերպության համար, որը խոսքով և գործով հարգում է բարեվարքության չափորոշիչները ու պատրաստ է նաև խթանել դրանց տարածումը:

Բիզնեսի բարեվարքության ակումբի անդամները ստանում են մասնագիտական աջակցություն բարելավելու սեփական կառավարման համակարգը և նպաստելու, որ լավ կառավարման գործելաոճը դառնա Հայաստանում գործարարությամբ զբաղվելու «խաղի կանոն»:
Բիզնեսի բարեվարքության ակումբին անդամագրման առաջին քայլը Հակակոռուպցիոն հռչակագրի ընդունումն է:

Ակումբը ներառվել է Բազելի կառավարման ինստիտուտի հավաքական նախաձեռնությունների ռեեստրում: Սա Ակումբի միջազգային ճանաչման սկիզբն է և կարևոր իրադարձություն ոչ միայն Բիզնեսի բարեվարքության ակումբի, այլև դրա յուրաքանչյուր անդամի համար:

Բիզնեսի բարեվարքության ակումբը ձևավորվել և առաջնորդվում է Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի (CIPE, www.cipe.org) աջակցությամբ:

Մեր լրատուն

Նմանօրինակ նյութեր

Արդյունքներ չեն գտնվել։

«Ագապե» ՍՊԸ

«Ագրիկոնցեպտ» ՓԲԸ

«Ագրոտրենդ» ՓԲԸ

«Ալֆա-ֆարմ» ՓԲԸ

«Այ Էֆ Փի» ՍՊԸ

«Այ Ֆարմա» ՍՊԸ

«Արեգակ» ՈւՎԿ ՓԲԸ

«Արփա-Սևան» ԲԲԸ

«Բի-Դի-Օ Արմենիա» ՓԲԸ

«Էյ-Էն Աուդիտ» ՓԲԸ

«Էքսփլոուդ» ՍՊԸ

«Լիկվոր» ՓԲԸ

«Կապիտալ Ասեթ Մենեջմենթ» ՓԲԸ

«Կուլտիվա» ՓԲԸ

«Հայնախագիծ» ԲԲԸ

«Մանամե» ՍՊԸ

«Մենյու.էյէմ» ընկերություն

«Պողոսյան Ընդ Փարթներս Ըթորնիս» ՍՊԸ

«ՋիՓի Մենեջմենթ Ըդվայզերի» ՍՊԸ

«Սաննի Ֆուդ» ՍՊԸ

«ՍթեփԱփ» ՍՊԸ

«Սիվիտտա Էյ Էմ» ՓԲԸ

«ՍմարթԱգրո» ՓԲԸ

«Սրչդեսք Պլատֆորմզ» ՓԲԸ

«Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ

«Քարդ Ագրոկրեդիտ» ՈՒՎԿ ՓԲԸ

«Քարդ Ագրովիժն» ՓԲԸ

«ՔեյԷմՋի Քոնսալթինգ» ՍՊԸ

«Քոնթեստս Լաբ» կրթական ՀԿ

«Ֆինթեք Սոլուշնս» ՍՊԸ

Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն հիմնադրամ

Ամերիկայի առևտրի պալատը Հայաստանում

Երևան քաղաքի առևտրաարդյունաբերական պալատ

Կորպորատիվ Կառավարման Կենտրոն

Հայաստանի Գործատուների Հանրապետական Միություն

ՀՀ առևտրաարդյունաբերական պալատ

ՀՌԿԿ-Հայաստանի գրասենյակ

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.