«Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը ՊՄԸ-ներում» ուղեցույցի քննարկում

Սեպտեմբերի 8-ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը կազմակերպել էր «Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը ՊՄԸ-ներում» ուղեցույցի քննարկումը.

Քննարկման ընթացքում շեշտադրվել է այն միտքը, որ հակակոռուպցիոն համակարգը չի կարող սահմանափակվել միայն օրենքների, քաղաքականությունների և ընթացակարգերի առկայությամբ։ Այն պետք է դառնա կորպորատիվ կառավարման անբաժանելի մաս և ներառվի ռազմավարական որոշումների կայացման, ռիսկերի կառավարման, ներքին վերահսկողության և կազմակերպության ընթացիկ գործունեության մեջ։

Հատուկ ուշադրություն է դարձվել «վերևից տոնի» (tone at the top) նշանակությանը։ Արդյունավետ հակակոռուպցիոն մշակույթը մեկնարկում է, երբ խորհրդի և գործադիր մարմնի հանձնառությունը ոչ միայն ամրագրվում է փաստաթղթերում, այլև տեսանելի է նրանց որոշումներում, վարքագծում և անձնական օրինակում։ ՊՄԸ-ների համար այս մոտեցումն ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ դրանք գործում են հանրային նշանակություն ունեցող ոլորտներում, կառավարում են հանրային ռեսուրսներ և հաճախ առնչվում են այնպիսի գործընթացների հետ, որոնք պահանջում են վերահսկողության և բարեվարքության կարևորում կառավարման բարձր մակարդակում։

Ուղեցույցի գործնական նշանակությունը հիմնավորվում է նաև դրանում ներառված գործիքներով, ինչպիսիք են Ծրագրի գնահատման ստուգաթերթը, ներդրման և բարելավման ճանապարհային քարտեզը և տարեկան հաշվետվության ձևանմուշը։

Քննարկման ընթացքում ընդգծվեց նաև այն, որ էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիրը միանգամյա նախաձեռնություն չէ։ Այն պետք է ենթարկվի շարունակական բարելավումների՝ «պլանավորում → իրականացում → մշտադիտարկում → գնահատում → բարելավում» տրամաբանական շղթայի միջոցով։

Միջոցառումն ավարտվեց գործնական իրավիճակային օրինակների և հարցերի քննարկմամբ։

Կենտրոնը կարևորում է մասնագիտական երկխոսության այս ձևաչափը, որի նպատակն է մասնագիտական քննարկումների և հետադարձ կապի միջոցով նպաստել Ուղեցույցի գործնական կիրառելիությանը և շարունակական կատարելագործմանը։

Ուղեցույցը մշակվել է Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով։

Ուղեցույցում արտահայտված կարծիքները պատկանում են հեղինակներին և հնարավոր է՝ ոչ միշտ համընկնեն ՄԹ կառավարության և Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի պաշտոնական քաղաքականությանը կամ պաշտոնական դիրքորոշմանը։

Discussion on the “Ethics and Anti-Corruption Compliance Program in SOEs” Guide

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Բիզնեսի բարեվարքության ակումբի լրատու #3(13)

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.