«Բաց դռների օր» ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման վերաբերյալ

ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագրքի կիրառման առաջընթացի գնահատումն անհնար է առանց կազմակերպությունների կորպորատիվ կառավարման համակարգերի համակարգված և չափելի գնահատման։

Այս համատեքստում` «Բաց դռների օր» միջոցառման շրջանակում, Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ներկայացրեց իր կողմից մշակված նոր գործիքը՝ Կորպորատիվ կառավարման գնահատման թերթիկը (Corporate Governance Scorecard, «Սքորքարդ»), որի հենանիշը ՀՀ կորպորատիվ կառավարման կանոնագիրքն է:

Սքորքարդը քանակական գնահատման գործիք է, որը հնարավորություն է տալիս գնահատել կազմակերպությունների կորպորատիվ կառավարման որակը՝ հիմնվելով չափելի ցուցանիշների վրա։ Կենտրոնի տնօրեն Նարինե Մելիքյանը, ներկայացնելով գործիքը, ընդգծեց դրա բազմաֆունկցիոնալությունը՝ նշելով, որ այն կարող է կիրառվել ինչպես պետական կարգավորման և վերահսկողության, այնպես էլ հանրային վերահսկողության և ինքնակարգավորման նպատակներով։

Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ Սքորքարդի գործնական կիրառությանը, ինչպես նաև քննարկել դրա կիրառման հնարավորություններն ու մարտահրավերները Հայաստանում։

Միջոցառումն ավարտվեց Կանոնագրքի կիրառման վերաբերյալ մասնակիցների կողմից բարձրացված հարցերի քննարկումով։

«Բաց դռների օր»-ը կազմակերպվել էր Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի աջակցությամբ Միացյալ Թագավորության (ՄԹ) միջազգային զարգացման շրջանակում՝ ՄԹ կառավարության կողմից ֆինանսավորվող «Արձագանքելով Հայաստանում քայքայիչ կապիտալի սպառնալիքներին․ Փուլ III» ծրագրով:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Խորհուրդ և կորպորատիվ էթիկա. հայաստանյան ընկերությունների իրավիճակային վերլուծություն» փորձագիտական հարցման արդյունքներ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.