Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը հաջողությամբ ավարտեց «Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագիրը:
Ծրագիրը նպատակ էր հետապնդում բարելավել հայաստանյան գործարար համայնքի կողմից էթիկական և հակակոռուպցիոն համապատասխանության ստանդարտների ընկալումն ու ուժեղացնել աջակցությունն այս հարցում:
Ծրագրի կարևորագույն վերջնարդյունքն է Բիզնեսի բարեվարքության ակումբը:
Ծրագրի բոլոր վերջնարդյունքներն ամփոփելու և շահակիցների կարծիքը լսելու նպատակով Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ս.թ. օգոստոսի 27-ին հրավիրել էր Բիզնեսի բարեվարքության ակումբի բաց հանդիպում: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաև Կորպորատիվ Կառավարման Կենտրոնի կողմից ձևավորված նոր ռեսուրսները` «Հակակոռուպցիոն համապատասխանություն» էլեկտրոնային դասընթացը, «10 հարցուպատասխան ESG-ի մասին» գրքույկը և Բիզնեսի բարեվարքության ակումբի լրատուի 2-րդ թողարկումը:
Ակումբի անդամներից բացի, հանդիպմանը մասնակցում էին պետական մարմինների, Հայաստանում գործող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Կանայք տնօրենների խորհրդում» ծրագրի մասնակից կանայք:
Հանդիպման պրեզենտացիոն նյութը հասանելի է հայերեն և անգլերեն լեզուներով: