Կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումները. միջազգային փորձ և հայաստանյան իրականություն

2021 թ. մայիսի 21 -ին Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը Միջազգային Մասնավոր Ձեռնարկատիրության Կենտրոնի աջակցությամբ անցկացրեց «Կորպորատիվ կառավարման ժամանակակից միտումները. միջազգային փորձ և հայաստանյան իրականություն» առաջին միջազգային համաժողովը Հայաստանում։

Համաժողովի ընթացքում քննարկվեցին կայուն ֆինանսներին, կառուցողական ներդրումներին, լավ կորպորատիվ կառավարմանը, ճգնաժամերի ընթացքում խորհրդի կառավարմանը, կիբերանվտանգությանը վերաբերող թեմաներ:

Կենտրոնը շնորհակալություն է հայտնում Համաժողովի բոլոր մասնակիցներին, հատկապես բանախոսներին և մոդերատորներին՝ Վահան Քերոբյանին, Հայկուհի Հարությունյանին, Տիգրան Կարապետյանին, Անտոնիոս Կումբարակիսին, Վահագն Մովսեսյանին, Բորիս Ջանջալիային, Եկատերինա (Կատյա) Լիսովային, Նարինե Մելիքյանին, Հագեն Շվայնիցին, Սանդրա Ստայներին, Տիգրան Դավթյանին, Ալեքսանդր Խաչատուրյանին, Կոմիտաս Ստեփանյանին, Դիմիտրի Չիչլոյին։

Համաժողովի ամփոփագիրը հասանելի է այստեղ:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Հանդիպում Տնտեսական լրագրողների ակումբում
Հայաստան. կանայք տնօրենների խորհրդում

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.