Խորհուրդներ Հեդվիջ Նույենսից

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը ս.թ. սեպտեմբերի 16-ին կազմակերպել էր վարպետության դաս։

Վարպետության դասը նախատեսված էր «Հայ կանայք տնօրենների խորհրդում» ցանցի մասնակիցների համար, որը վարում էր Միջազգային բանկային ֆեդերացիայի գործադիր տնօրեն, «Եվրոպացի կանայք տնօրենների խորհրդում» կազմակերպության փոխնախագահ և Անդամության հանձնախմբի նախագահ ՀԵԴՎԻՋ ՆՈՒՅԵՆՍԸ (HEDWIGE NUYENS):

Վարպետության դասի մասնակիցներին Հեդվիջն անկեղծորեն ներկայացրեց իր անցած ուղին, իր հաջողության հիմնական հենասյուները, ինչպես նաև կիսվեց կանանց առաջընթացին նպաստող որոշ խորհուրդներով:

Հեդվիջը մասնակիցներին մանրամասնեց նաև «Եվրոպացի կանայք տնօրենների խորհրդում» կազմակերպության առաքելությունը, նպատակներն ու միջոցառումները:

Շնորհիվ Հեդվիջի ու մասնակիցների հետաքրքրվածության` վարպետության դասն անցավ բաց ու անկեղծ քննարկումների մթնոլորտում:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Հայաստան. հզորացնել մասնավոր հատվածին ժողովրդավարական անցմանն աջակցելու համար» ծրագրի արդյունքները
Խորհուրդներ Հեդվիջ Նույենսից
CIPE «Քայքայող և կառուցողական կապիտալ» նախաձեռնություն

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.