«G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքները» աշխատաժողով Հայաստանում

Կորպորատիվ Կառավարման Կենտրոնը, հավատարիմ մնալով իր առաքելությանը` թարգմանել է G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման 2023 թվականին վերանայված սկզբունքները և ս.թ. մարտի 21-ին հրավիրել աշխատաժողով, որը նպատակ էր հետապնդում շահագրգիռ անձանց ներկայացնել Սկզբունքները և դրանց լույսի ներքո մանրամասնել հրատապությամբ առավել էական կորպորատիվ կառավարման թեմաներն ու բացահայտել Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրի առանձնահատկությունները:

Աշխատաժողովում որպես բանախոսներ հրավիրվել էին մի շարք հեղինակավոր փորձագետներ` Eric Salmon & Partners խորհրդատվական ընկերության տնօրենների խորհրդի գլոբալ պրակտիկայի ղեկավար Հագեն ՇվայնիցըՏՀԶԿ-ի Կապիտալի շուկաների և ֆինանսական ինստիտուտների ստորաբաժանման քաղաքականության վերլուծաբան Թոմաս Դանեքինը, բելգիական Datatec և ING Belgium ընկերությունների խորհրդի անկախ անդամ Սաբին Էվրատը, Միջազգային մասնավոր ձեռնարկատիրության կենտրոնի ծրագրերի ղեկավար Եկատերինա Լիսովան, Miller & Chevalier ընկերության գործընկեր Էնն Սուլտանը, BDO Italy ընկերության գործընկեր Վալերիա Ֆացիոն:

Նրանք իրենց ելույթներում G20/ՏՀԶԿ կորպորատիվ կառավարման սկզբունքների համատեքստում անդրադարձան փոփոխվող գործարար աշխարհում և նոր մարտահրավերների պայմաններում տնօրենների խորհրդի դերակատարմանը, կորպորատիվ կառավարման համակարգում թվային տեխնոլոգիաների կիրառմանը, կորպորատիվ բարեվարքությանն ու էթիկական առաջնորդմանը, կորպորատիվ կառավարման և ներդրումային գրավչության կապին, կենսակայունության և բիզնեսի դիմակայունության հիմնախնդիրներին:

Ինչ վերաբերում է Հայաստանի կորպորատիվ կառավարման միջավայրին, ապա դրա առանձնահատկությունները և զարգացման միտումները ներկայացրին ոլորտի պատասխանատուները` ՀՀ Կենտրոնական բանկի, էկոնոմիկայի, արդարադատության նախարարությունների, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացուցիչները:

Աշխատաժողովը կազմակերպվել է ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի Կոմերցիոն իրավունքի զարգացման ծրագրի (CLDP) աջակցությամբ:

"OECD/G20 Principles of Corporate Governance" Worskop in Armenia
"OECD/G20 Principles of Corporate Governance" Worskop in Armenia
ABI_3796

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

Խորհրդատվական խորհուրդը որպես կորպորատիվ կառավարման գործիք
«Էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագիր. Բարեվարքության և համապատասխանության խթանումը ընկերություններում» սեմինարի արդյունքներ

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.