Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն ամփոփում է իր նախաձեռնությունների տարեկան արդյունքները և պլանավորում 2023թ.-ի գործունեության հիմնական ուղղությունները․ Բիզնեսի բարեվարքության ակումբ

Բիզնեսի բարեվարքության ակումբ

Ակումբի մասնակիցների շրջանում անցկացված հարցման արդյունքներով` Ակումբի 2022թ.-ի գործունեությունն արդարացրել է նրանց սպասումները: Այդ մասին նշել է հարցվածների 88%-ը:

2023թ.-ին Կենտրոնը` որպես Ակումբի քարտուղարություն, շարունակելու է աշխատանքները Ակումբի ընդլայնման և նոր մասնակիցների հավաքագրման ուղղությամբ` կենտրոնանալով.

  • բարեվարքության և հակակոռուպցիոն համապատասխանության առաջադեմ փորձ ունեցող խոշոր ընկերությունների,
  • Ակումբի մասնակիցների մատակարարման շղթայում գործող բիզնես գործընկերների և այլ երրորդ անձերի,
  • պետական ձեռնարկությունների վրա:

2023թ.-ին Ակումբի քարտուղարությունը նախատեսում է էթիկայի և հակակոռուպցիոն համապատասխանության ծրագրի առանձին հենասյուների վերաբերյալ Ակումբի մասնակիցների համար անցկացնել խորացված թեմատիկ դասընթացներ (կոռուպցիոն ռիսկերի գնահատումը բիզնեսում, բարեվարքության մշակույթը խթանելու համար աշխատակիցների և գործընկերների նկատմամբ խրախուսման ու կարգապահական միջոցների կիրառումը): Հատուկ միջոցառումներ կնվիրվեն խորհրդի գործունեության և դրա գնահատման, ինչպես նաև կորպորատիվ հաշվետվողականության և ոչ ֆինանսական հաշվետվությունների էության լուսաբանմանը:

Հաջորդ տարի շարունակվելու են Ակումբի մասնակիցների հակակոռուպցիոն համապատասխանության վերլուծությունները, իսկ 2023թ․-ի հունվարի 1-ց մեկնարկելու է նրանց հաշվետվողականության ժամանակահատվածը։

Ակումբի գործունեության ռազմավարական նշանակության հարցերի վերաբերյալ կոլեգիալ որոշումների պրակտիկան զարգացնելու և դրանց օպերատիվությունը բարձրացնելու նպատակով 2023թ.-ին Ակումբում կձևավորվի խորհրդատվական խորհուրդ:

Կիսվե՛ք բարեկամների և գործընկերների հետ

«Հայաստան. բարեվարքությունը մասնավոր հատվածում» աշխատաժողով
Կորպորատիվ Կառավարման Կենտրոնն ամփոփում է իր նախաձեռնությունների տարեկան արդյունքները և պլանավորում 2023թ.-ի գործունեության հիմնական ուղղությունները․ Հայ կանայք տնօրենների խորհրդում ցանց

Նմանօրինակ նյութեր

Ընտրացանկ

Տեքստում սխալ եմ նկատել։

Տեքստի այս հատվածը կուղարկվի կայքի խմբագիրներին.